ԱԺ աշխատակազմում կորոնավիրուսով վարակված անձ կա, հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Ցավոք սրտի, այդ կասկածը հաստատվեց՝ ԱԺ աշխատակազմում վարակակիր ունենք։ Անձը մեկուսացված է, շփման շրջանակը հստակեցված է», - ասել է Միրզոյանը։

Նա հստակ կոչ է արել անվտանգության համար անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել։