Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել է․

«ՀՀ քաղաքացիները պարտավոր են ենթարկվել օրենքին, դրա չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից, նաև որոշ քաղաքացիների պատճառով է, որ Հայաստանը կորոնավիրուսի ճգնաժամը չի հաղթահարել։

Նա արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցին, ով հետաքրքրվել էր, թե ի՞նչ է լինելու այն մարդկանց հետ, որոնք վճարունակ չեն, բայց կորոնավիրուսի կանխարգելման սահմանափակումների շրջանում տուգանվել են։

«Այն, որ մենք այսօր կորոնավիրուսի ճգնաժամը չենք հաղթահարել, և մարդիկ շարունակում են վարակվել, նաև մեր սիրելի հայրենակիցների պատճառով է: Իրենք այդ սամանափակումներին լուրջ չեն վերաբերվում, սա պրոբլեմ է։ Մեր ուզածն այն չէ, որ մարդկանց տուգանենք, մեր խնդիրն այն է, որ մարդիկ չհիվանդանան», - ասել է Փաշինյանը։