Վրաստանում կորոնավիրուսով վարակի 8 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրների թիվը հասել է 721-ի, տեղեկացնում է StopCov-ը:

Ապաքինվել է 485 մարդ, մահվան ելքով 12 դեպք կա: Կարանտինում 3519 մարդ է գտնվում, փաստացի բուժվում է 351-ը։ Այս մասին գրում է Sputnik Georgia-ն:

Մարտի 20-ին` համաճարակի բռնկումից ի վեր արդեն 2-րդ անգամ, վարակն ախտորոշվել էր ընդամենը 1 անձի մոտ: