Արխիվ - 21 Մայիս 2020

Վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունները կիրականացվեն միայն նախնական գրանցմամբ

Վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունները կիրականացվեն միայն նախնական գրանցմամբ

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարդկային կուտակումներ առաջացնող հերթերից խուսափելու և դրանով պայմանավորված՝ վարակի տարածումը կանխելու նպատակով Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում մայիսի 23-ից սկսած՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու քննությունները…

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք է գրանցվել

Գեղարքունիքի մարզում կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք է գրանցվել

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք: «Մայիսի 21-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 309 դեպք, որոնցից 121-ն` առողջացած, 4-ը` մահվան ելքով: Այսպիսով` ունենք…

Արմավիրի մարզի Արաքս գյուղում Սևջուր գետը հունից դուրս է եկել և վնասել գյուղի ջերմոցները

Արմավիրի մարզի Արաքս գյուղում Սևջուր գետը հունից դուրս է եկել և վնասել գյուղի ջերմոցները

Արմավիրի մարզով անցնող Սևջուր գետը, որը հոսում է Արաքս գյուղով, մայիսի 11-ին հունից դուրս է եկել ու վնասել է համայնքի ջերմոցներից մի քանիսը: Մարտի 21-ին բնակիչների մեծ մասը ջերմոցներում բանջարեղեն էր մշակում։ Գյուղում գրեթե բոլորն ունեն ջերմոցներ. գյուղացիների ապրուստի հիմնական միջոցն է։ Այս մասին գրում…

Հունիս ամսից Բարսելոնա-Մինսկ-Երևան ուղղությամբ շաբաթը 4 չվերթ կիրականացվի

Հունիս ամսից Բարսելոնա-Մինսկ-Երևան ուղղությամբ շաբաթը 4 չվերթ կիրականացվի

«Բելավիա» ավիաընկերությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ հունիսի 2-ից ընկերությունը շաբաթական չորս չվերթ է իրականացնելու Բարսելոնա-Մինսկ-Երևան երթուղով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը։ Չվերթները կայանալու են ամեն երկուշաբթի, չորեքշաբթի,…

Ռուբեն Հայրապետյանի որդու և երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Ռուբեն Հայրապետյանի որդու և երկու անձի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության,…

Բաքվի սպառնալիքները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ Արցախում ժողովրդավարական գործընթացների վրա․ ՀՀ ԱԳՆ

Բաքվի սպառնալիքները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ Արցախում ժողովրդավարական գործընթացների վրա․ ՀՀ ԱԳՆ

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Արցախի նորընտրի նախագահ Արայիկ Հարությունյանի Շուշիում կայանալիք երդմնակալության վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ կողմից արված հայտարարությունը՝ նշելով, որ Բաքվի սպառնալիքները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ Արցախում ժողովրդավարական գործընթացների վրա։ «Պատերազմի…

Անցկացվել է լայնածավալ մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլը

Անցկացվել է լայնածավալ մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլը

Մայիսի 21-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է «Պաշտպանողական օպերացիայում ԶՈւ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը և վարումը» թեմայով լայնածավալ մարտավարական զորավարժության մարտական հրաձգության փուլը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պաշտպանության…

Մոտ 125 մլն դրամ կհատկացվի ԿԳՄՍՆ-ին մշակութային միջոցառումների համար

Մոտ 125 մլն դրամ կհատկացվի ԿԳՄՍՆ-ին մշակութային միջոցառումների համար

Կառավարությունը հաստատել է 2020թ-ին նախանշված և պետբյուջեից ֆինանսավորվելիք մշակութային մի շարք ծրագրերի իրականացման, այդ թվում՝ Երևանի Հյուսիսային պողոտայում քանդակագործ Արտո Չաքմաքչյանի հեղինակած «Քայլող մարդու» քանդակը տեղադրելու հարցը: Մշակութային բոլոր ծրագրերի իրականացման համար Կրթության,…

Պատրաստվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի թվային մասնակցության ուղեցույցը

Պատրաստվել է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի թվային մասնակցության ուղեցույցը

Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի կազմակերպիչները պատրաստել են մրցույթի թվային մասնակցության ուղեցույցը։ Այն մանրամասն ներկայացնում է քայլերը, որ երաժիշտները պետք է կատարեն մրցույթի հեռավար մասնակցության ընթացքում։ Ուղեցույցը App Store և Google Play հարթակներում հասանելի կլինի հունիսի 1-ից։…

«Քաղաքացինեʹր, ձեր աջակցության կարիքը կա». Տիգրան Ուրիխանյան

«Քաղաքացինեʹր, ձեր աջակցության կարիքը կա». Տիգրան Ուրիխանյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի՜ քաղաքացիներ, ձեր աջակցության կարիքը կա։ Կառավարությունը մերժեց, այսինքն բացասական եզրակացություն տվեց իմ այն օրինագծին, որով արտակարգ դրության պայմաններում օրենքի ուժով պետք է ֆիզիկական անձանց տրվի եռամսյա վարկային արձակուրդ,…

ԱՀԿ-ը նախազգուշացրել է COVID_19-ի երկրորդ ալիքի հավանականության մասին

ԱՀԿ-ը նախազգուշացրել է COVID_19-ի երկրորդ ալիքի հավանականության մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռուս ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը «Россия 24» հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ ամենուր, որտեղ արձանագրվել է կորոնավիրուսի առաջին ալիքը, հնարավոր է նաև երկրորդը։ «Կարևոր է, որպեսզի բնակչությունը հասկանա, որ վտանգը չի անցել,…

Հայտնի է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական առաջին նիստի օրը

Հայտնի է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով դատական առաջին նիստի օրը

«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով նախնական դատական նիստը նշանակվել է հունիսի 23-ին՝ ժամը 14։00-ին։ Գործը քննելու է դատավոր Տիգրան Սիմոնի Գրիգորյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանը…

Ամառային զորակոչին ընդառաջ համաճարակի կանխման խիստ միջոցներ են իրականացվում․ ՊՆ

Ամառային զորակոչին ընդառաջ համաճարակի կանխման խիստ միջոցներ են իրականացվում․ ՊՆ

Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներում ամառային զորակոչին զուգահեռ՝ խիստ միջոցառումներ են իրականացվում համաճարակի տարածումը կանխելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա նշել է, որ նորակոչիկները ներկայանում…

Արթուր Թովմասյանն ընտրվել է Արցախի ԱԺ նախագահ

Արթուր Թովմասյանն ընտրվել է Արցախի ԱԺ նախագահ

Արցախի նորընտիր 7-րդ գումարման խորհրդարանը Ազգային ժողովի նախագահ է ընտրել «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Արթուր Թովմասյանին: Նա փակ քվեարկության արդյունքում ստացել է 29 կողմ, 4 դեմ ձայներ։ Այս մասին գրում է «Արցախպրես»-ը։ Իր…

Հայաստանում կորոնավիրուսի առաջին թեստերն են արտադրվել

Հայաստանում կորոնավիրուսի առաջին թեստերն են արտադրվել

Հայաստանի ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում արտադրվել են կորոնավիրուսի առաջին թեստերը։ Այս ասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հայտնել է, որ դեռ պետք է 2000 տուփ (տուփը՝ 50 հոգու ախտորոշան համար) թեստ արտադրվի, իսկ դրանք կլինեն այն որակի…

Կորոնավիրուսով վարակված պացիենտներից 135-ը ծանր վիճակում են, ծայրահեղ ծանր է 63 պացիենտ․ Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսով վարակված պացիենտներից 135-ը ծանր վիճակում են, ծայրահեղ ծանր է 63 պացիենտ․ Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ Հայաստանում, ամենայն հավանականությամբ, մայիսի 22-ից կորոնավիրուսով վարակված, բայց սիմպտոմներ չունեցող պացիենտները հիվանդանոցներից կամ հյուրանոցներից տուն կճանապարհվեն՝ շարունակելու իրենց ինքնամեկուսացումը։ Քաղաքացիները, որոնց մոտ վիրուսը նոր կհաստատվի,…

Վրաստանում արտակարգ դրությունն ու պարետային ժամը կհանվեն

Վրաստանում արտակարգ դրությունն ու պարետային ժամը կհանվեն

Վրաստանում կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը և պարետային ժամը մայիսի 22-ին կհանվեն, բայց որոշ սահմանափակումներ կմնան, հայտարարել է երկրի վարչապետ Գեորգի Գախարիան։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Արտակարգ դրությունը չի երկարաձգվի, ուստի պարետային ժամը նույնպես չեղյալ կհայտարարվի,…

Հունաստանում զբոսաշրջային սեզոնը երկրում կարող է վերսկսվել հունիսի 15-ից

Հունաստանում զբոսաշրջային սեզոնը երկրում կարող է վերսկսվել հունիսի 15-ից

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ զբոսաշրջային սեզոնը երկրում կարող է վերսկսվել հունիսի 15-ից: Իսկ հուլիսից նախատեսվում են միջազգային չարթերային թռիչքներ Հունաստանի հայտնի հանգստավայրեր։ Այս մասին գրում է BBC-ն։ Հունաստանի վարչապետն ասել է, որ իր երկիրն օրինակելի է կորոնավիրուսի…

Բուհերում ընդունելության քննություններն անցկացվելու են փոքր խմբերով հուլիսի 1-8

Բուհերում ընդունելության քննություններն անցկացվելու են փոքր խմբերով հուլիսի 1-8

Բուհերում ընդունելության քննություններն անցկացվելու են փոքր խմբերով հուլիսի 1-8-ը: Դիմորդները մեկ քննություն կհանձնեն: Այդ մասին Կառավարության նիստում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Մեկ քննությունը 2-3 պարտադիր առարկաներից մեկը կլինի: Այն քննությունները, որոնք եղել են ընտրական, թույլ…

«Թարմացնենք ՀՀԿ-ի մասին հիշողությունները ու հիշենք հավաքների ազատության զանգվածային ոտնահարումները». Դանիել Իոաննիսյան

«Թարմացնենք ՀՀԿ-ի մասին հիշողությունները ու հիշենք հավաքների ազատության զանգվածային ոտնահարումները». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թարմացնենք ՀՀԿ-ի մասին հիշողությունները ու հիշենք հավաքների ազատության զանգվածային ոտնահարումները. ՀՀԿ-ն, բողոքելով համաճարակի արդյունքում հավաքների…

Առաջիկա օրերին Դամասկոս-Երևան չվերթ կիրականացվի

Առաջիկա օրերին Դամասկոս-Երևան չվերթ կիրականացվի

Առաջիկա 7-10 օրվա ընթացքում նախատեսվում է Դամասկոս-Երևան չվերթը, տեղեկացնում է Սիրիայում ՀՀ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում: Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է նախապես գրանցվեն Սիրիայում ՀՀ դեսպանությունում։ «Գրանցված քաղաքացիները լրացուցիչ կտեղեկացվեն թռիչքի օրվա և ժամի մասին։…

Գագիկ Ծառուկյանը Կենդանաբանական այգուն կնվիրի իր մեծացրած սպիտակ առյուծին

Գագիկ Ծառուկյանը Կենդանաբանական այգուն կնվիրի իր մեծացրած սպիտակ առյուծին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Երևանի կենդանաբանական այգուն կնվիրի իր մեծացրած Սիմբա անունով առյուծին: Նշվում է, որ եզակի ցեղատեսակի առյուծի մասին Ծառուկյանն անձամբ է մշտապես հոգ տարել ու խնամել: «Եվ հիմա բացառիկ այդ կենդանուն…

Վրաստանում կորոնավիրուսի 8 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսի 8 նոր դեպք է գրանցվել

Վրաստանում կորոնավիրուսով վարակի 8 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրների թիվը հասել է 721-ի, տեղեկացնում է StopCov-ը: Ապաքինվել է 485 մարդ, մահվան ելքով 12 դեպք կա: Կարանտինում 3519 մարդ է գտնվում, փաստացի բուժվում է 351-ը։ Այս մասին գրում է Sputnik Georgia-ն: Մարտի 20-ին` համաճարակի բռնկումից ի վեր արդեն…

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 335 նոր դեպք

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսի 335 նոր դեպք

Մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած, 70-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 45822 թեստավորում: Այս մասին հայտնում են Առողջապահության…

Չեխիայի Խորհրդարանի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձևը

Չեխիայի Խորհրդարանի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանության դատապարտման բանաձևը

Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության Խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունեց Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձև։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։ «Այն նվիրված էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության…

Կասեցվել է 47 տնտեսվարողի գործունեությունը Երևանում և մարզերում

Կասեցվել է 47 տնտեսվարողի գործունեությունը Երևանում և մարզերում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է. «Պարետի որոշմամբ՝ կասեցվել է ևս 47 տնտեսվարողի գործունեությունը Երևանում և մարզերում։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դիտարկումներն այս տնտեսվարող սուբյեկտների մոտ արձանագրել են կորոնավիրուսի (Covid19) տարածումը կանխարգելելու…

«Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում նոր ձագուկ ունենք». WWF Հայաստան

«Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում նոր ձագուկ ունենք». WWF Հայաստան

WWF Հայաստանի (Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ) ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում ձագուկ է ծնվել. «Դիլիջան ազգային պարկի Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնում նոր ձագուկ ունենք՝ աղջիկ»:

«Հունիսի կեսերին վարակվածների թիվը կարող է հասնել 20 հազարի, եթե ոչինչ չփոխենք». ՀՀ վարչապետ

«Հունիսի կեսերին վարակվածների թիվը կարող է հասնել 20 հազարի, եթե ոչինչ չփոխենք». ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Իր խոսքում վարչապետը նշել է, որ վերջին շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման տեմպերը դարձել են խիստ անհանգստացնող:…

Այսօր սպասվում է առանց տեղումների և արևոտ եղանակ

Այսօր սպասվում է առանց տեղումների և արևոտ եղանակ

Հանրապետության տարածքում մայիսի 21-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին հյուսիսային շրջաններում, 23-24-ը կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում`…

Երևան քաղաքի, Արարատի և Տավուշի մարզերի մի շարք հասցեներում մի քանի ժամ լույս չի լինելու

Երևան քաղաքի, Արարատի և Տավուշի մարզերի մի շարք հասցեներում մի քանի ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 21-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ներսիսյան փ. 6 շենքը և ոչ բնակիչ-բաժանորդները, 11։00-17։00 Թոթովենցի…