Առողջապահության համաշխարհային կազմակերպության ռուս ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը «Россия 24» հեռուստատեսության եթերում հայտարարել է, որ ամենուր, որտեղ արձանագրվել է կորոնավիրուսի առաջին ալիքը, հնարավոր է նաև երկրորդը։

«Կարևոր է, որպեսզի բնակչությունը հասկանա, որ վտանգը չի անցել, ռիսկը չի վերացել»,- նշել է Վույնովիչը:

Ավելի վաղ Մելիտա Վույնովիչի TACC-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքն անխուսափելի է, քանի որ մարդկության մեծամասնությունը չունի կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ։