Բուհերում ընդունելության քննություններն անցկացվելու են փոքր խմբերով հուլիսի 1-8-ը: Դիմորդները մեկ քննություն կհանձնեն: Այդ մասին Կառավարության նիստում հայտարարել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Մեկ քննությունը 2-3 պարտադիր առարկաներից մեկը կլինի: Այն քննությունները, որոնք եղել են ընտրական, թույլ է տրվել, որ դիմորդն ընտրի:

Հայտերը կընդունվեն մայիսի 25-ից հունիսի 15-ը: Հայտերի ընդունման գործընթացն ամբողջությամբ թվայնացվել է։

Նախարարը նշել է, որ սերտ գործակցություն կա պաշտպանության նախարարության հետ, որպեսզի զորացրվող ու զորակոչվող զինվորները խնդիրներ չունենան։