«Քաղաքացինեʹր, ձեր աջակցության կարիքը կա». Տիգրան Ուրիխանյան
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Սիրելի՜ քաղաքացիներ, ձեր աջակցության կարիքը կա։ Կառավարությունը մերժեց, այսինքն բացասական եզրակացություն տվեց իմ այն օրինագծին, որով արտակարգ դրության պայմաններում օրենքի ուժով պետք է ֆիզիկական անձանց տրվի եռամսյա վարկային արձակուրդ, ընդ որում, լրացուցիչ առաջարկով այդ երեք ամիսների տոկոսները չեն հաշվարկվում։ Սակայն մայիսի 23-ին օրինագիծը պարտադիր քննարկվելու է պետաիրավական հանձնաժողովում, այնուհետև լիագումար նիստին։ Որպես ընդդիմադիր անկախ պատգամավոր՝ այս հարցում ունեմ հանրային աջակցության կարիք։
Արտահայտեʹք ձեր դիրքորոշումը»։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում