«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով նախնական դատական նիստը նշանակվել է հունիսի 23-ին՝ ժամը 14։00-ին։

Գործը քննելու է դատավոր Տիգրան Սիմոնի Գրիգորյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանը հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին:

Հիշեցնենք՝ Հայկ Ալումյանը հայտնել էր, որ հայցի հիմքում՝ քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են։