Հունաստանում զբոսաշրջային սեզոնը երկրում կարող է վերսկսվել հունիսի 15-ից
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ զբոսաշրջային սեզոնը երկրում կարող է վերսկսվել հունիսի 15-ից:
Իսկ հուլիսից նախատեսվում են միջազգային չարթերային թռիչքներ Հունաստանի հայտնի հանգստավայրեր։ Այս մասին գրում է BBC-ն։
Հունաստանի վարչապետն ասել է, որ իր երկիրն օրինակելի է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի առումով, ըստ նրա՝ այդ պայքարում բնակիչներին ոգեշնչել է Զևսը, որը հունական դիցաբանությամբ նաև հյուրընկալության աստվածն է և ճամփորդների պաշտպանը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում