Հայաստանի ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում արտադրվել են կորոնավիրուսի առաջին թեստերը։ Այս ասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը հայտնել է, որ դեռ պետք է 2000 տուփ (տուփը՝ 50 հոգու ախտորոշան համար) թեստ արտադրվի, իսկ դրանք կլինեն այն որակի և ճշտության, որը պետք է լաբորատորիաներում ախտորոշման համար։ Թեստերն այժմ փորձարկման փուլում են, այն կավարտվի մոտ 10 օրից։

«Առաջին փուլը մենք անում ենք լաբորատոր ներքին փորձարկումներ՝ կոմպոնենտների աշխատանքի արդյունավետության վերաբերյալ: Երկրորդ փուլով մենք անելու ենք ներքին, բայց ադեն հիվանդներից անջատած նմուշների վրա, որպեսզի մենք հստակ համոզված լինենք, որ դրականը տվել է դրական, բացասականը՝ բացասական: Դրանից հետո մենք թեստեր տալու ենք արդեն երևի թե Հիվանդությունների կանխարգելման կենտրոնին, որպեսզի իրանք էլ անկախ թեստավորեն», - ասել է Առաքելյանը:

Նա նշել է, որ 100,000 թեստի արտադրության համար կծախսվի նախատեսված գումարի կեսը՝ մոտ $250,000, նյութերի գնման համար։