Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը մերժվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի կողմից։ Այս մասին գրում է Aysor.am-ը։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը մեղադրվում է 2008-2014թթ-ին պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման և գույքի վատնման գործով։