Ճանապարհային ոստիկանության թեժ գծի 177 հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է
Կապի տեխնիկական խափանումների հետևանքով ժամանակավորապես անհասանելի է ճանապարհային ոստիկանության թեժ գծի 177 հեռախոսահամարը: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:
Ճանապարհային ոստիկանությունը խնդրում է Երևանում վթարների դեպքում ժամանակավորապես զանգահարել 010 563294, իսկ մարզերում վթարների դեպքում` 011 544698 հեռախոսահամարով, կամ զանգահարել տարածքային ոստիկանության բաժիններ:
Կապի վերականգնման դեպքում կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում