Արխիվ - 27 Մայիս 2020
Ընդունելության քննությունները առցանց չեն լինելու
2020-2021 ուսումնական տարվա բուհական ընդունելության քննությունները առցանց չեն լինելու, լինելու են քննական կենտրոններում: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը` արձագանքելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր…
Առողջապահական համակարգի ծախսերն օրական մեկուկեսից երկու միլիարդ դրամ է կազմում
Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին խոսել է առողջապական համակարգի գերբեռնվածության մասին՝ ասելով, որ մասնագետներից շատերը խոսում են համակարգի փլուզման հնարավորության մասին: Պատգամավորը հետաքրքրվել է, թե արդյո՞ք նման վտանգ սպառնու՞մ է, թե՞ ոչ: Բաբաջանյանը…
2 մլրդ 169 մլն դրամ կհատկացվի Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանով ապահովման համար
Կառավարության մայիսի 27-ի նիստում ընդունվեց որոշում, որով կմեկնարկի Ադրբեջանից բռնագաղթած անձանց բնակարանով ապահովման ծրագրի երկրորդ փուլը բնակարանի գնման վկայագրերի (ԲԳՎ) տրամադրման միջոցով։ Նախատեսվում է 2 մլրդ 169 մլն 750 հազար դրամն ուղղել Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն…
Մայիսի 28-ին կարգելվի մուտքը Սարդարապատի հուշահամալիր
Հանրապետությունում համավարակի տարածումը կանխելու և մարդկային հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով, մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը, կարգելվի տրանսպորտային միջոցների և քաղաքացիների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Կարգը խախտելը կառաջացնի…
Կառավարության կողմից աջակցություն հնարավոր է ստանան նաև սպասարկման ոլորտի աշխատակիցները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր՝ անդրադառնալով սպասարկման ոլորտի աշխատակիցներին ասել է, որ մտածում են այդ խմբի մարդկանց աջակցելու մասին: «Պետք է հասկանանք՝ այդ խնդիրը որտեղից է գալիս: Այո՛, չձևակերպված աշխատանքը խնդիր է, բոլոր այն դեպքերում երբ անձին ուզում ենք նույնականացնել ու աջակցություն…
Հայաստանում գույքահարկը կավելանա
Կառավարությունն ընդունել է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը, ակնկալվում է, որ ՀՀ-ում գույքահարկի պոտենցիալը 4․3 անգամ կաճի։ Այս մասին հայտարարել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ Նրա խոսքով՝ ներկայում մինչև 3 մլն դրամ գնահատված բնակելի…
50 մլն դրամ կտրամադրվի մարզերում անապահով ինքնամեկուսացածներին սննդի ու հիգիենայի պարագաներ հատկացնելու համար
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ ՀՀ յուրաքանչյուր մարզի 5-ական մլն դրամ գուրմար կհատկացվի բժշկի ցուցմամբ ինքնամեկուսացած և սոցիալապես խոցելի խմբերին սննդամթերք և հիգիենայի պարագաներ հատկացնելու համար։ Նա նշել է, որ այդ նպատակով նախատեսվում է հատկացնել…
Հունիսի 27-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել չվերթերը
Brussels Airlines-ը հունիսի 27-ից կվերսկսվի Երևան-Բրյուսել-Երևան կանոնավոր չվերթերը: Համաձայն չվացուցակի՝ հունիսի 27-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ անգամ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ օր, իսկ հուլիսի 14-ից օգոստոսի 29-ը՝ յուրաքանչյուր երեքշաբթի և…
Լևոն Գալստյանը հորդորում է պահել կանոններն ու այնպես անել, որ բժշկի դիմելու կարիք չունենանք
Բնապահպան Լևոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերջերս կատարվող իրադարձություններին․ «Արտակարգ դրությունն ու կարանտինը փաստացի վիրուսի խնդիրը չլուծեցին։ Պատճառները տարբեր են, հիմա քննարկելու իմաստ չկա արդեն՝ ժամանակին ամեն ինչ ասվել է։ Հիմա մենք բոլորս պիտի պահենք կանոններն ու այնպես…
Իոաննիսյանը «Լուսավոր Հայաստանի»՝ դիմակների դեմ տարվող արշավը անընդունելի խայտառակություն է համարում
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Լուսավոր Հայաստանի»՝ դիմակների դեմ տարվող արշավը անընդունելի խայտառակություն է Բան չունեմ ասելու՝ իշխանությունն էլ սուրբ չի, իշխանությունն…
Վարչապետ․ Հազարավոր քաղաքացիներ կորոնավիրուսով են վարակված, բայց չգիտեն այդ մասին
ՀՀ-ում կան կորոնավիրուսով վարակված հազարավոր քաղաքացիներ, որոնք չգիտեն, որ վարակակիրն են, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ աշխարհի ոչ մի երկրում չի արձանագրվում հիվանդների, վարակակիրների 100% հայտնաբերման դեպքեր։ «Այսօր, եթե երկրում 7000 ախտորոշված դեպք կա, դա նշանակում է,…
102 տարի առաջ այս օրը Հայաստանի տարածքում շարունակվում էին մարտերը հայկական և թուրքական զորքերի մեջ
ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Զուտ ՌԱԶՄԱՐՎԵՍՏ 102 տարի առաջ այս օրը Հայաստանի տարածքում, առնվազն երեք-չորս առանձին կետերում շարունակվում էին մարտերը հայկական և թուրքական զորքերի մեջ: Փառք մեր հերոսներին, փառք Հայոց Բանակին: Սակայն ռազմական պատմության…
Միջմարզային ճանապարհներին կրկին անցակետեր կլինեն
Միջմարզային ճանապարհներին մայիսի 27-ից գործելու են անցակետեր, որոնք ստուգելու են ավտոմեքենաներում անվտանգության պահանջների պահպանումը, հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ այդ անցակետերի նպատակն է, որ մեքենաների ուղևորները չերթևեկեն առանց դիմակների։ Վարչապետի…
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը: Պաշտպանը նշել է, որ դա արվում է այն դեպքում, երբ հստակ հայտնի է…
Որոշվել է ամենօրյա ռեժիմով խստացնել արտակարգ դրության ռեժիմի պահպանման հարկադրանքի կանոնները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասել է․ «Մենք պետք է սովորենք ապրել կորոնավիրուսին զուգահեռ: Այսօրվա թվերը ցույց են տալիս, որ մենք չենք սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ. ակնհայտ է, որ առաջիկա մեկ տարին կորոնավիրուսը ներկա է լինելու մեր կյանքում, և մենք անընդհատ…
Ճանապարհային ոստիկանության թեժ գծի 177 հեռախոսահամարը ժամանակավորապես անհասանելի է
Կապի տեխնիկական խափանումների հետևանքով ժամանակավորապես անհասանելի է ճանապարհային ոստիկանության թեժ գծի 177 հեռախոսահամարը: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Ճանապարհային ոստիկանությունը խնդրում է Երևանում վթարների դեպքում ժամանակավորապես զանգահարել 010 563294, իսկ մարզերում…
ԱԳՆ հայտարարությունը «Մակուչյան և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» ՄԻԵԴ-ի վճռի առնչությամբ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) 2004թ-ին Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված և սպանված Գուրգեն Մարգարյանի գործով կայացրել է վճիռ։ Արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ: Այն ներկայացնում ենք ստորև. Այսօր՝ մայիսի 26-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից…
Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում mայիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 27-29-ի ցերեկները կբարձրանա 10-12 աստիճանով: Երևան քաղաքում մայիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 27-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Հայաստանի Պետական Պոլիտեխնիկական համալսարանը մասնակի և հարակից ոչ…
Ամենա