Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչի կողմից որոշում է կայացվել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Պաշտպանը նշել է, որ դա արվում է այն դեպքում, երբ հստակ հայտնի է Հայրապետյանի գտնվելու վայրը, ինչպես նաև առկա են Հայաստան վերադառնալու անհաղթահարելի խոչընդոտներ, որոնց մասին քննիչը պատշաճ իրազեկվել է։

Մակինյանը նշել է նաև, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան: