Հանրապետությունում համավարակի տարածումը կանխելու և մարդկային հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով, մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը, կարգելվի տրանսպորտային միջոցների և քաղաքացիների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։ Այս մասին հաղորդում է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Կարգը խախտելը կառաջացնի իրավական հետևանքներ։