ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հատարարել է, որ ԱԱԾ տնօրենին հանձնարարել է զբաղվել Շենգավիթում տեղի ունեցած մանկական հանդեսով, որը, ըստ շրջանառվող տեսանյութի, կազմակերպվել է հունիսի 1-ին։

«Հենց նոր ինձ ուղարկեցին այս տեսանյութը՝ հավաստիացնելով, որ սա տեղի է ունեցել երեկ՝ Շենգավիթ վարչական շրջանում։

Սա ծայրահեղ անպատասխանատվության դրսևորում է, սպառնալիք ազգային անվտանգությանը։

ԱԱԾ տնօրենին հանձնարարել եմ զբաղվել բոլոր այսօրինակ միջոցառումների կազմակերպիչներով»։