Արխիվ - 02 Հունիս 2020
Ռուբեն Սարգսյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ
Վարչապետի 2020թ. հունիսի 02-ի 644–Ա որոշման համաձայն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել Ռուբեն Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ «Ղեկավարվելով «Հանրային…
Հունիսի 7-ին կկազմակերպվի Կիև-Երևան թռիչք
Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքի մասին։ Այն նույնությամբ ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի հայրենակիցներ, Ուկրաինական SkyUp ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսի 7-ին ժամը 15։10-ին կազմակերպել Կիև-Երևան չարտերային…
Շենգավիթում հունիսի 1-ին տեղի ունեցած տոնական միջոցառման կազմակերպիչների նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ
ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ հունիսի 2-ին վարչապետի հանձնարարականով իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում Ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ հունիսի 1-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի միմյանց հարակից մի քանի շենքերի բնակիչներ՝ Երեխաների պաշտպանության…
Տաթևիկ Ռևազյանի հասցեին վիրավորական գրառման փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է
Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի հասցեին վիրավորական գրառում կատարելու փաստով քրեական գործի հարուցումը մայիսի 27-ին մերժվել է: Այս մասին տեղեկացրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ»-ը։…
Հայկական բոլոր ավիաընկերություններին արգելվել է թռչել դեպի Եվրոպա
Հայկական բոլոր ավիաընկերություններին արգելվել է թռչել Եվրոպա։ Այս մասին հայտնում են Եվրահանձնաժողովից։ Ավիաընկերություններին առաջարկվել է օգտվել անձնակազմ և ինքնաթիռ վարձակալելու և միայն այդ տարբերակով թռիչքներ իրականացնելու հնարավորությունից (wet-leased)։ Ինքնաթիռներն ու օդաչուները թռիչքներ իրականացնելու…
Սևանի ծաղկման նախնական փուլերը տեսանելի են
Շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը, անդրադառնալով Սևանի խնդիրներին, ասել է, որ կատարվում են ստուգումներ և լճի ծաղկման նախնական փուլերն արդեն տեսանելի են։ Արդեն արձանագրվել է ֆոսֆորի քանակության որոշակի սպառում, ինչը, ըստ մասնագետների, վկայում է, որ արդեն առկա է որոշակի բակտերիաների աճ, և ծաղկման…
Facebook-ում կորոնավիրուսից 132 մահացածի անձնական տվյալներ են հրապարակվել
Ֆեյսբուքյան էջերից մեկը հրապարակել է ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած 132 անձի անունները, ցուցակում նշված են նաև մահացածների ծննդյան և մահվան ամսաթվերը, հասցեն և մահանալու վայրը։ 132 հոգու անձնական տվյալները հրապարակվել են հունիսի 1-ին։ Տվյալների արտահոսք թույլ տված ֆեյսբուքյան էջն ունի մեկ ադմին, այն…
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 6368 փաստացի բուժվողներից մոտ 3000 վարակակիր բուժվում են տանը
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակված 6368 փաստացի բուժվողներից մոտ 3000-ը բուժումը ստանում են տանը։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, գրում է «ՊանԱրմենիան»-ը։ «Քաղաքականություն է փոխվել, եթե նախկինում բոլորը հոսպիտալացվում էին` անկախ նրանից, ունեն…
Անհայտ անձինք գողանում են մեքենաների պետհամարանիշները և վերադարձնելու դիմաց գումար պահանջում
«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը զգուշացնում է. «ԶԳՈւՇԱՑԵ՛Ք, Մեքենաներից նոր տեսակի գողությունների շարք է սկսվել, այս անգամ գողանում են մեքենայի պետհամարանիշները։ Հարգելի՛ քաղաքացիներ, նման խնդրի առաջ կանգնելիս անհապաղ դիմեք ոստիկանություն։ Հիշեցնենք, որ զույգ պետհամարանիշները…
Հայտնի են, թե ո՞ր մասնագիտությունների դեպքում կփոխհատուցվի ուսանողների ուսման վարձը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշման նախագիծ է ներկայացրել՝ առաջարկելով այն մասնագիտությունները, որոնցով Հայաստանում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում, ասպիրանտուրայում, օրդինատուրայում առկա ուսուցմամբ սովորող և վարձու աշխատող ուսանողների…
Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթին կմասնակցի 13 երկրի 19 ջութակահար
Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել է և մրցույթին մասնակցելու իրավունք է ստացել 19 ջութակահար։ Մասնակիցների աշխարհագրությունը լայն է‚ նրանք ներկայացնում են Թայվանը‚ Կորեայի Հանրապետությունը‚ Հոնկոնգը‚ Ռուսաստանը‚ Ֆրանսիան‚ Լյուքսեմբուրգը‚…
Ոստիկաններն ու ԱԻՆ ծառայողներն այցելում են ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց
Ոստիկաններն ու ԱԻՆ ծառայողներն այցելում են ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց բնակավայրեր: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ կորոնավիրուսով վարակված թեթև դեպքերը չեն հոսպիտալացվի, բուժում կստանան իրենց բնակարաններում: Վերջիններին պարբերաբար կայցելեն և…
Ազգային Ժողովում քննարկվել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի փոփոխությունները
Խորհրդարանը քննարում է Միքայել Մինասյանի հեղինակած «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի փոփոխությունները։ «Գործող օրենքով նախատեսվում է, որ հինգ տարին մեկ պետք է այս օրենքում նախատեսվեն փոփոխություններ, և նույն 5 տարի առաջ այս օրենքի մեջ փոփոխություն…
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան արագընթաց էլեկտրագնացքի աշխատանքը
Հունիսի 5-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը վերսկսում է Երևան-Գյումրի-Երևան միջքաղաքային էքսպրես էլեկտրագնացքների աշխատանքը: Այս մասին տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ի հետ կապերի բաժինը։ Չվերթները չեղարկվել են այս տարվա մարտի…
«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի տնօրենի կողմից խաբեությամբ մոտ 120 մլն դրամ վնաս պատճառելու գործն ուղարկվել է դատարան
Քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության տնօրենի կողմից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու, ապացույց կեղծելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին…
45 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ կտրամադրվեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) և Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) համապատասխանաբար՝ 25 մլն և 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը (ՀԷՑ) շրջանառու կապիտալի համալրման նպատակով: Այս մասին տեղեկացնում է ՀԷՑ տեղեկատվության և…
Ֆրանսիան չեղարկում է սահմանափակումների մի մասը
Ֆրանսիայում չեղարկվում է կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված սահմանափակումների մի մասը։ Հունիսի 2-ից բոլոր քաղաքացիները կարող են ճամփորդել երկրի տարածքում։ Մինչ այդ թույլատրվում էր ուղևորություններ կատարել միայն բնակության վայրից 100 կմ շառավիղով: Այս մասին գրում է Deutsche Welle-ն։ Հունիսի 2-ից…
Միքայել Վարդանյանը 93 մլն դրամ է փոխանցել նպաստառու ընտանիքների 468 անչափահաս երեխային
Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ բարերար Միքայել Վարդանյանը 93 մլն դրամ է ուղղել սոցիալապես անապահով ընտանիքներին: Մասնավորապես, գումարը փոխանցվել է Երևանում բնակվող սոցիալապես անապահով՝ նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող 468 անչափահաս երեխայի կարիքները հոգալու…
Աշխարհի համալսարանների ուսանողների համար «Coursera»-ն ազատ հասանելի է դարձրել իր բոլոր դասընթացները
Հունիսի 1-ից «Coursera» կրթական առցանց հարթակն ազատ հասանելի է դարձրել իր բոլոր դասընթացներն ամբողջ աշխարհի համալսարանների և քոլեջների ուսանողների համար։ Այս մասին գրում է «Meduza»-ն՝ հղում կատարելով առցանց հարթակի տարածած մամլո հաղորդագրությանը։ Ուսանողների համար հասանելի են…
Ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ստուգայցերը Շենգավիթ վարչական շրջանում
Ոստիկանության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ հանրապետության ողջ տարածքում ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման…
Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ստորագրել է hրամանագիր Ռուդիկ Հյուսնունցին Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու մասին։ Լուսանկարը՝ artsakhpress.am-ի
Հայկական արտադրության 350 թեստ կհանձնվի Համաճարակների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին
Հունիսի 2-ին հայկական արտադրության 350 թեստ հանձնվելու է Համաճարակների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին։ Այս մասին հայտարարել է պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշել է, որ ՀՀ-ում մեկնարկել է ավելի վաղ ներկրված 100,000 ռեագենտների թեստերի արտադրությունը։ «Հայկական արտադրության…
Դոնալդ Թրամփը սպառնացել է բանակի օգնությամբ ճնշել անկարգություններն ԱՄՆ-ում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ներքին ահաբեկչություն» է անվանել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո երկրում շարունակվող անկարգությունները։ Նա սպառնացել է բանակի օգնությամբ ճնշել անկարգությունները։ Այդ մասին Թրամփն ասել է Սպիտակ տան առջև իր ելույթում։ «Եթե այս կամ այն քաղաքը, կամ…
Փաշինյանը ԱԱԾ-ին հանձնարարել է զբաղվել Շենգավիթում տեղի ունեցած մանկական հանդեսով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հատարարել է, որ ԱԱԾ տնօրենին հանձնարարել է զբաղվել Շենգավիթում տեղի ունեցած մանկական հանդեսով, որը, ըստ շրջանառվող տեսանյութի, կազմակերպվել է հունիսի 1-ին։ «Հենց նոր ինձ ուղարկեցին այս տեսանյութը՝ հավաստիացնելով, որ սա տեղի է ունեցել երեկ՝ Շենգավիթ…
Սահմանադրական հանրաքվեն չեղարկող նախագիծը դրական եզրակացություն է ստացել
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկող նախագիծը դրական եզրակացություն է ստացել․ դրական եզրակացություն է տրվել «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին:…
Այս hինգշաբթի մասնագետները վերջնականապես կկոտրեն ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին
Հունիսի 4-ին, ժամը 15։00-ին, համալսարանական մասնագետները վերջնականապես կկոտրեն Covid 19-ի վերաբերյալ շրջանառվող բոլոր միֆերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Եվ այսպես, այս պահից սկսած մինչև հունիսի 3-ը, ժամը 18։00-ն կարող եք…
Հունիսի 2-3 ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Հանրապետության տարածքում հունիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 2-ին, 3-ին, 6-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 2-3-ը կբարձրանա 2-4 աստիճանով:…
Երևանի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 2-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Օրբելի փ. 4 շենքի 2-րդ մուտքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավիթ…
Ամենա