«Օրական 500-ը դարձնենք օրական 5․ Փրկենք մեր հազարավոր ծնողների կյանքերը»․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Խնդրում եմ շարունակեք հանրային վերահսկողության գործողությունները և հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտումները հրապարակեք Ձեր ֆեյսբուքյան էջում։
Ցանկալի է դա անել ուղիղ եթերի ֆորմատով, որպեսզի ամիս ամսաթիվը հավելյալ քննելու անհրաժեշտություն չառաջանա։ Խնդրում եմ նշել նաև խախտման հասցեն։
Խնդրում եմ արձանագրել միայն այսօրվա դեպքերը՝ պրոցեսի արդյունավետությունն ապահովելու համար։
Օրական 500-ը դարձնենք օրական 5։ Փրկենք մեր հազարավոր ծնողների կյանքերը»։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում