Արխիվ - 03 Հունիս 2020
Շվեդիան զղջում է կարանտինային միջոցառումներից հրաժարվելու համար
Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Տեգնելը, որը կառավարությանը համոզել էր երկրում չմտցնել խիստ կարանտին, հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի իր ռազմավարությունը եղել է բավականին մեղմ և հանգեցրել է մահացության մեծ թվով դեպքերի։ Այդ մասին Տեգնելը հայտարարել է Շվեդական ռադիոյին տված…
Սևանում սահմանափակումները երկարաձգվել են մինչև հունիսի 10-ը ներառյալ
Արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ փոփոխություններ են կատարվել մայիսի 24-ի N 89 ոշորման մեջ, համաձայն որի՝ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում մուտք ու ելքի սահմանափակումներ էին մտցվել։ Պարետի նոր որոշմամբ՝ սահմանափակումների ժամկետը հունիսի 3-ից երկարաձգվել է մինչև հունիսի 10-ը՝ ժամը 23։59-ը։
Ըստ վարչապետի՝ ՀՀ-ում գործ ունենք կանոնների չպահպանման ահռելի և համատարած ծավալների հետ
ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակը շարունակում է լարվել, սակայն իշխանությունը «հանրային վերահսկողության թիմի» հետ հասկացել է, թե ո՞րն է վարակակիրների թվի ավելացման պատճառը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հունիսի 2-ից հետո իրենց հաջողվել է հասկանալ նաև խնդրի ծավալը։ Վարչապետը…
Բաց տարածքներում նույնպես դիմակը կդառնա պարտադիր
Դիմակի կրումը բաց տարածքներում ևս կդառնա պարտադիր: Այդ մասին պարետատան նիստից հետո հայտարարել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ բացառություն կկազմեն միայն քաղաքացիների բնակության վայրերը: Համապատասխան որոշման մեջ կատարվող փոփոխությունը կվերաբերի բոլոր քաղաքացիներին՝ բացառությամբ 6 տարեկանից փոքրերին:…
Ադոլֆ Հիտլերի ծննդավայր-տունը կվերածվի ոստիկանական բաժանմունքի
2020թ-ի նոյեմբերին ավստրիական Բրաունաու-ամ-Ին քաղաքում գտնվող տունը, որտեղ ծնվել է Նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը, կվերածվի ոստիկանական բաժանմունքի: Այդպիսով՝ քաղաքային իշխանությունները հույս ունեն նեոնացիստների ոտքը կտրել այդ վայրից, հայտնում է BBC-ն: Շենքի ամբողջական վերանորոգումը և…
ԱԺ-ում քննարկվում է մեկուսացած և ինքնամեկուսացած անձանց անաշխատունակության նպաստի տրամադրման նախագիծը
Խորհրդարանի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքներում փոփոխություն կատարելու օրենսդրական նախաձեռնությունը:…
Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Իտալիայում Հայաստանի դեսպան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Հայաստանում Իտալիայի դեսպան. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Ծովինար Համբարձումյանին նշանակել Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության…
«Վեոլիա Ջուրը» Մերձավանում կչեղարկի 5 օրվա ջրի ծախսը
Ինչպես արդեն հայտնի է, երեկ երեկոյան Արմավիրի մարզի Մերձավան գյուղում տեղի է ունեցել արտակարգ պատահար. ոչ հեռու գտնվող խոզաբուծական համալիրի կողմից վնասվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ջրագիծը, ինչի պատճառով գյուղի ջրամատակարարման համակարգ էին ներթափանցել կեղտաջրեր: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի…
Պաշտպանության նախարարությունն ու «Վեոլիա ջուրը» կհամագործակցեն
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հունիսի 3-ին ՊՆ վարչական համալիրում հանդիպել է «Վեոլիա ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանի հետ։ Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Մասնավորապես,…
Գրանցված աշխատատողների թիվը ապրիլին 74 359-ով կրճատվել է
2019թ-ի ապրիլին Հայաստանում գրանցված աշխատողներից աշխատավարձ են ստացել 547 185-ը։ Այս մասին «Հետք»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտել են Պետական եկամուտների կոմիտեից (ՀՀ ՊԵԿ)։ ՊԵԿ-ից շեշտում են, որ նշված 547 185-ը ոչ թե գրանցված աշխատողների ընդհանուր քանակն է, այլ՝ նրանց, որոնք ապրիլին աշխատավարձ…
Արցախում կստեղծվեն արագ արձագանքման խմբեր
Արցախում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված առաջիկա օրերին կստեղծվեն արագ արձագանքման խմբեր, կընդլայնվեն մեկուսարանները։ Այդ մասին ասվել է նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հունիսի 2-ին անցկացված աշխատանքային ընդլայնված խորհրդակցության ժամանակ։ Հարությունյանը հավանության է արժանացրել…
Փաշինյանը դաժան խոսակցություն է ունեցել ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի հետ՝ իրավիճակը ճիշտ չներկայացնելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վերջին օրերին դաժան խոսակցություն է ունեցել Ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի հետ՝ երկրում կարանտինի պահպանման հետ կապված խնդրի մասշտաբը և իրավիճակը ճիշտ չներկայացնելու համար։ Փաշինյանը հայտարարել է, որ օգտատերերի օգնությամբ (վարչապետին տարբեր քաղաքներից ու վայրերից…
Հունիսի 4-ին Ռոստովից և Վորոնեժից դեպի Երևան թռիչքներ կիրականացվեն
Հունիսի 4-ին կիրականացվի Երևան-Ռոստով-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 08:30, ժամանումը Երևան 12:30): Այդ մասին տեղեկացնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ Հունիսի 4-ին կիրականացվի նաև Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից…
Հայաստանում գրանցված ավիաընկերությունները կթռչեն այլ պետություններ․ Քաղավիացիա
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, անդրադառնալով հայկական բոլոր ավիաընկերություններին դեպի Եվրոպա թռչելու արգելքին, հայտարարել է, որ ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները շարունակելու են չվերթեր իրականացնել դեպի այլ պետություններ։ Քաղավիացիայի հայտարարության մեջ ասվում է, որ այս որոշումը որևէ ազդեցություն…
Հուլիսի սկզբին Հայաստանում կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը
Հուլիսի առաջին տասնօրյակում Հայաստանում կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը: Այս մասին InfoPort-ի թղթակցին լրագրողական շրջայցի ժամանակ հայտնել է ձեռնարկության ղեկավար կազմի ներկայացուցիչ Իգոր Գարդիենկոն (նախկին զինվորական): Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ»…
Նման կուտակումները կարող են ճակատագրական լինել․ Ալեն Սիմոնյան
Խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հարգելի ընկերներ Պարզ աճպարարությամբ օգտատերը Ֆեյսբուքի գործիքների միջոցով իր տեսանյութի ամսաթիվը մայիսի 26-ից փոխել է հունվարի 8, ինքներդ կարող եք ստուգել: Ոմանք էլ հրճվում են և օգտվում ձեր դյուրահավատությունից։ Ֆոկուսներով ֆեյսբուքին…
«Մեյմանդարի» շուկան փակ է․ կան ձերբակալվածներ
«Մեյմանդարի» շուկան փակ է, մոտ 30 մարդ բերման է ենթարկվել, կան ձերբակալվածներ։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա՝ գիշերը ոստիկանական հատուկ գործողություն է եղել։ «Երեկվա դեպքերի առթիվ հարուցված է քրեական գործ, մոտ երեք տասնյակ անձինք…
Անձնագրայինի և ՃՈ հաշվառման բաժինների աշխատանքը դադարեցվում է
Հունիսի 3-ից մինչև հունիսի 15-ը ՀՀ ոստիկանությունը դադարեցնում է անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների, քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը։ Դա պայմանավորված է ՀՀ-ում կորոնավիրուսային համավարակի…
Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Դժբախտաբար ունենք Կավասակիի սինդրոմի արձանագրված դեպք 4 տարեկան երեխայի մոտ, ով ունեցել է անախտանիշ կորոնավիրուսային հիվանդություն: Վերջին շրջանում տարբեր երկրներում նկատվել էր Կավասակիի սինդրոմով երեխաների հիվանդացության…
«Սասունցի Դավթի» արձանի խորհրդանշական իմաստը
Երվանդ Քոչարի թանգարանի ֆեյսբուքյան էջում ներկայացվել են «Սասունցի Դավթի» արձանի խորհրդանիշերը», որը ներկայացնում ենք ստորև՝ «1. Արձանի փոքր պատվանդանը խորհրդանշում է մեր փոքր Հայաստանը և բռնազավթված հայրենիքը: 2. Ձիու ոտքերի տակի թասը խորհրդանշում է ժողովրդի համբերությունը,…
Կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսքը Նաիրա Զոհրաբյանը համարում է ներքին սաբոտաժ
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կորոնավիրուսից մահացածների տվյալների արտահոսքը ես համարում եմ ներքին սաբոտաժ: Չնայած, Սամվել Մարտիրոսյանը չի բացառում նաև հաքերային հարձակումը, սակայն դրանից ավելի շատ ներքին սաբոտաժի հոտ է գալիս: Ու, այո, ոչ մի երաշխիք…
Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ կփակվի 72 ժամով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ այսօր առավոտվանից կփակվի 72 ժամով»: Նշենք, որ ավելի վաղ վարչապետը լուսանկար էր հրապարակել՝ կից գրելով. «Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները տուն գնալիս։…
«Օրական 500-ը դարձնենք օրական 5․ Փրկենք մեր հազարավոր ծնողների կյանքերը»․ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խնդրում եմ շարունակեք հանրային վերահսկողության գործողությունները և հակահամաճարակային կանոնների ակնհայտ խախտումները հրապարակեք Ձեր ֆեյսբուքյան էջում։ Ցանկալի է դա անել ուղիղ եթերի ֆորմատով, որպեսզի ամիս ամսաթիվը հավելյալ քննելու անհրաժեշտություն չառաջանա։…
ՀՀ-ում կարգելվեն ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտությունները
Ըստ ՀՀ պարետի՝ հունիսի 2-ին, հրապարակված որոշման՝ ՀՀ-ում կարգելվեն պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունները։ Ըստ ՀՀ կառավարության հաղորդագրության՝ հիմք ընդունելով «ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելու մասին» ՀՀ կառավարության 2020թ-ի մարտի 16-ի N 298-Ն…
Այսօր ՀՀ ողջ տարածքում սպասվում է կարճատև անձրև
Հանրապետության տարածքում հունիսի 3-ին, 5-6-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Հունիսի 4-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունիսի 3-ին կբարձրանա 2-3 աստիճանով:…
Երևանում և 3 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 3-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Նորք Մարաշ թաղ՝ Նորքի 1, 4, 5, 11 փողոցները,Նորքի 2-րդ փողոցի 1-ին…
Ամենա