Նման կուտակումները կարող են ճակատագրական լինել․ Ալեն Սիմոնյան
Խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հարգելի ընկերներ
Պարզ աճպարարությամբ օգտատերը Ֆեյսբուքի գործիքների միջոցով իր տեսանյութի ամսաթիվը մայիսի 26-ից փոխել է հունվարի 8, ինքներդ կարող եք ստուգել: Ոմանք էլ հրճվում են և օգտվում ձեր դյուրահավատությունից։
Ֆոկուսներով ֆեյսբուքին կարող եք խաբել, բայց այ վիրուսը նման հնարքներ չի ճանաչում ու նման կուտակումները կարող են ճակատագրական լինել:
Խնդրում ենք ևս մեկ անգամ հետևել կանոններին հանրային առողջության համար.
- Ախտահանվե՛ք
- Կրե՛ք դիմակ
- Պահպանե՛ք սոցիալական հեռավորություն»։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում