Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Իտալիայում Հայաստանի դեսպան
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Հայաստանում Իտալիայի դեսպան.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝
Ծովինար Համբարձումյանին նշանակել Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)»,- ասվում է նախագահի հրամանագրում:
Նշենք, որ մինչ այս Ծովինար Համբարձումյանը զբաղեցնում էր վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում