Անձնագրայինի և ՃՈ հաշվառման բաժինների աշխատանքը դադարեցվում է
Հունիսի 3-ից մինչև հունիսի 15-ը ՀՀ ոստիկանությունը դադարեցնում է անձնագրային և վիզաների վարչության ու ենթակա տարածքային, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների, քաղաքացիներին սպասարկող ծառայությունների գործունեությունը։
Դա պայմանավորված է ՀՀ-ում կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով։
Նշվում է, որ այս սահմանափակումների նպատակը բացառապես քաղաքացիների առողջության պահպանումն է։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում