Փաշինյանը դաժան խոսակցություն է ունեցել ոստիկանապետի ու ԱԱԾ տնօրենի հետ՝ իրավիճակը ճիշտ չներկայացնելու համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վերջին օրերին դաժան խոսակցություն է ունեցել Ոստիկանության պետի և ԱԱԾ տնօրենի հետ՝ երկրում կարանտինի պահպանման հետ կապված խնդրի մասշտաբը և իրավիճակը ճիշտ չներկայացնելու համար։
Փաշինյանը հայտարարել է, որ օգտատերերի օգնությամբ (վարչապետին տարբեր քաղաքներից ու վայրերից հերթերի ու կուտակումների լուսանկարներ ու տեսագրություններ են ուղարկվում - խմբ․) իր տեսածը «ուղղակի կատաստրոֆա» է: Նրա խոսքով՝ ինքը դեռ Ոստիկանության աշխատանիքին կանդրադառնա, սակայն աշխարհում չկա մի ուժային կառույց, որն ի վիճակի է այս մասշտաբի խնդիր լուծելու։
«Վարչական հատվածներով ես կզբաղվեմ։ Բայց մեզնից յուրաքանչյուրի մասին եմ խոսում: Սա զուտ կազմակերպչական խնդիր չէ, եթե նույնիսկ կազմակերպչական է, առաձին կառույցն այն լուծել չի կարող, եթե խնդիրը մեզնից յուրաքանչյուրը իրենը չի համարում։
Հիվանդանոցներում տեղերն արդեն սպառվում են։ Ես համոզված եմ, որ կանոնները պահելու դեպքում մենք 95% պակաս ցուցանիշ կունենայինք»,- հայտարարել է նա։
Փաշինյանը նշել է, որ ինքն էլ է վարակվել կորոնավիրուսով և ընդունում է նաև իր սխալը։ Նա բոլորին առաջարկել է ընդունել իրենց սխալն ու «մեկ քայլ հետ անել այս անդունդ տանող ճանապարհից»։