Հայաստանում գրանցված ավիաընկերությունները կթռչեն այլ պետություններ․ Քաղավիացիա
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, անդրադառնալով հայկական բոլոր ավիաընկերություններին դեպի Եվրոպա թռչելու արգելքին, հայտարարել է, որ ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունները շարունակելու են չվերթեր իրականացնել դեպի այլ պետություններ։
Քաղավիացիայի հայտարարության մեջ ասվում է, որ այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենա միջազգային այլ ավիաընկերությունների կողմից ԵՄ-ից դեպի ՀՀ և ՀՀ-ից դեպի ԵՄ չվերթերի վրա:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում