Վրաստանի իշխանություններն ակտիվ շփման մեջ են ՀՀ իշխանությունների հետ և պատրաստ են օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն: Այս մասին գրում է Sputnik Georgia-ն։

«Մի քանի օր առաջ տեղի է ունեցել երկու երկրի վարչապետեր Գեորգի Գախարիայի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ Շփումները շարունակվում են առանձին նախարարների մակարդակով»,- ասվում է հայտարարության մեջ։

Դրանում ասվում է նաև, որ Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին իր հայ պաշտոնակից Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում ևս մեկ անգամ ՀՀ-ին օգնելու պատրաստակամություն է հայտնել։