Արխիվ - 05 Հունիս 2020
«Դիլիջան ազգային պարկ»-ի անտառապահին մեղադրանք է առաջադրվել կաշառք ստանալու համար
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառապահի կողմից կաշառք ստանալու դեպքի մի շարք հանգամանքներ։…
«Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերության 80 տոկոսի սեփականատեր Նազիկ Ամիրյանին մեղադրանք է առաջադրվել
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Հայբյուրեղապակի» ԲԲ ընկերության 80 տոկոսի սեփականատեր Նազիկ Ամիրյանի կողմից ընկերությանը…
Բիլ Գեյթսի հիմնադրամը $100 մլն է նվիրաբերել Covid-19-ի դեմ պատվաստանյութի տարածմանը
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը և նրա կինը` Մելինդան $100 մլն են նվիրաբերել պատվաստանյութերի և իմունիզացիայի համաշխարհային ալիանսին (GAVI), որպեսզի արագացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հասանելիությունը։ Այս մասին գրում է «Վեդոմոստի»-ն։ Գեյթսը նաև $1․6 մլրդ է հատկացրել այդ ալիանսի աշխատանքներին՝…
Կանադան դադարեցրել է զենքի արտահանումն Ադրբեջան և արգելել վաճառքը Թուրքիային
Կանադան դադարեցրել է զենքի արտահանումն Ադրբեջան և վաճառքը Թուրքիային։ Այս մասին հայտնում է Կանադայի հայ դատի հանձնախումբը (ANCC)։ Նշվում է, որ մայիսի 29-ին Global Affairs Canada (GAC)-ն հրապարակել է իր ամենամյա զեկույցը Կանադայի ռազմական արտահանման մասին։ Համաձայն դրա՝ արդեն երկրորդ տարին այդ երկիրն…
«Մենք չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն բակում ոստիկան կարգել»․ Ոստիկանապետ
Ոստիկանապետ Արման Սարգսյանն այն համոզման է, որ ոստիկանությունն իր ուժերի ներածին չափով արել է ամեն ինչ, որ պարետատան պահանջները պատշաճ կատարվեն: Այս մասին խորհրդարանում` լրագրողների հետ զրույցում ասել է Արման Սարգսյանը` անդրադառնալով հակահամաճարակային կանոնների պահպանման հարցում ոստիկանության գործողություններին:…
Արման Բաբաջանյանը պնդում է՝ վեթինգ լինելու է
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսպիսով, դատական համակարգը՝ նախկին իշխանությունների ու օլիգարխիայի հետ միասին, շարունակում է պատերազմն ընդդեմ պետության ու քաղաքացիների, ընդդեմ օրինականություն հաստատելու ջանքերի, կոռուպցիան մերժելու ու թալանածը ժողովրդին վերադարձնելու…
Ապրիլին 9000 կազմակերպություն իր 31․000 աշխատողներին չվարձատրվող պարապուրդի է ուղարկել
Ավելի քան 9000 կազմակերպություն ապրիլին չվարձատրվող հարկադիր պարապուրդի է ուղարկել իր բոլոր աշխատակիցներին՝ ավելի քան 31 հազար մարդու։ Այսպիսի տվյալներ են արտացոլված ԱՎԾ՝ հունվար-ապրիլին Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ տեղեկագրում։ Դրանք հիմնականում մինչև 80,000 դրամ միջին ամսական…
«Գազպրոմ Արմենիա»-ն պնդում է թանկացման հայտն ու խոսում սպառնալիքներից
«Գազպրոմ Արմենիա»-ն պնդում է թանկացման հայտն ու խոսում սպառնալիքներից․ «Կունենանք շատ մեծ պրոբլեմներ», - գրում է «Ազատությունը»: Նշենք, որ այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում կայացել է քննարկում: ««Գազպրոմ Արմենիայի» սակագնի…
«Իլհամ Ալիևն իր հանցագործությունների համար կհայտնվի դատապարտյալի աթոռին»․ Արցախի նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին Արցախի ընտրությունների և ՀՀ-ում իրավիճակի վերաբերյալ, նշել է, որ հեռու չէ այն օրը, երբ իր գործած հանցագործությունների համար Իլհամ Ալիևը կհայտնվի դատապարտյալի աթոռին: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան…
Վարչապետը ոստիկաններից պահանջել է ուժ կիրառել կանոնները բացարձակ արհամարհողների հանդեպ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով կարող է և պետք է ուժ կիրառի: «Ոստիկանությունն ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պե՛տք է ուժ կիրառի:…
«Գլորիա» ֆաբրիկայի 115 աշխատակցի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել
Վանաձորի «Գլորիա» կարի արտադրամասի 115 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այդ մասին տեղեկացրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։ «54 նոր դեպք ունենք, «Գլորիա»-ի վարակված աշխատակիցների թիվը այսօրվա դրությամբ կազմում է 115»,- ասել է նա, գրում է «Հայկական…
Ռուսաստանի հանքարդյունաբերական հսկա ընկերությունը թույլ է տվել Արկտիկական ջրային համակարգի համար աննախադեպ թունավոր արտահոսք
Ռուսաստանի հանքարդյունաբերական հսկա Նորիլսկ-Նիկելը թույլ է տվել Արկտիկական ջրային համակարգի համար աննախադեպ թունավոր արտահոսք, կորպորացիային պատկանող ՋԷԿ-ի հազարավոր տոննաներով նավթային ամբարը փլվել է ու լցվել գետային համակարգ։Այս մասին գրում է Հայկական բնապահպանական ճակատը։ Այս տարի Սիբիրում հավերժական…
Պարզեցվել է բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը
ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը շուրջ 75 %-ով կրճատել է քաղաքացիների՝ տարածքային մարմիններ դիմելու անհրաժեշտության դեպքերը: Դիմումների ընդունումը, հիմնականում, կազմակերպվում է առցանց: Ըստ այդմ՝ սկսած 2020թ-ի մարտի 1-ից, անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա կրկնակի անգամ բժշկասոցիալական…
Պաշտպանիչ դիմակները կվաճառվեն նաև ինքնաշխատ տաղավարների միջոցով
Պաշտպանիչ դիմակները կվաճառվեն նաև ինքնաշխատ տաղավարների միջոցով։ Այս մասին տեղեկանում ենք Կառավարության ֆեյսբուքյան էջից։ Դրանք արդեն հասանելի են Երևանի մետրոպոլիտենի 7 կայարաններում, առաջիկայում՝ հասանելի կլինեն նաև այլ հանրային վայրերում գտնվող 50 տաղավարներում: Հայկական արտադրության դիմակները եռաշերտ…
Արտակ Գալստյանը կոչ է արել քրեական պատասխանատվության պետք է ենթարկել կանոնները չպահողներին
Իրավապաշտպան Արտակ Գալստյանը «Նոյան տապան»-ի եթերում հայտնել է․ «Ոստիկանությունում ստեղծված մոնիթորինգի խումբը, վարչապետի բոլոր կոչերը բուն իմաստով ոչ մի արդյունք չեն տալու, խստացումներ են պետք: Ընդ որում` այստեղ սպեցնազն էլ չի օգնելու»: Նրա խոսքով` ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված…
ՊԵԿ-ում առաջիկայում նոր փոփոխություններ կլինեն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հեռավար մասնակցելով բյուջետային քննարկումներին, խոսել է Դավիթ Անանյանի հրաժարականի մասին․ «Բյուջեի կատարողականը քննարկում ենք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի պայմաններում, ու քանի որ նա լքելու է այդ պաշտոնը, ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ այս ընթացքում…
Վրաստանը պատրաստ է օգնել ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում
Վրաստանի իշխանություններն ակտիվ շփման մեջ են ՀՀ իշխանությունների հետ և պատրաստ են օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն: Այս մասին գրում է Sputnik Georgia-ն։ «Մի քանի օր առաջ տեղի է ունեցել երկու երկրի վարչապետեր Գեորգի Գախարիայի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։…
Այսօր երկրի հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Հանրապետության տարածքում հունիսի 7-9 սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 5-ին՝ առավելապես հյուսիսային շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն…
Հանրային բաց տարածքում դիմակ կրելը պարտադիր է
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով՝ հանրային բաց տարածքում դիմակ կրելը պարտադիր է: Բացառություն են կազմում - մինչև 6 տարեկան երեխաները - մարզվողները - հեծանիվ վարողները Դիմակ չկրելու կամ դիմակի կրման կանոնները խախտելու համար նախատեսված է տուգանք՝ 10.000 դրամի չափով:
Ջրանջատումներ են սպասվում է Կենտրոն վարչական շրջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 5-ին ժամը 10։00-20։00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Աղյուսագործների, Ռոստոմի, Արհեստավորների, Տոլստոյի փողոցների, Ալեք Մանուկյան 1-17, Քոչարի 1-20, Վարդանանց…
Երևանում և 2 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 5-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11։00-17:00 Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ Գայի պող. 18 շենքը, Նոր-Նորքի 4-րդ զանգ.՝ Գյուլիքևխյան…
Ամենա