Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը և նրա կինը` Մելինդան $100 մլն են նվիրաբերել պատվաստանյութերի և իմունիզացիայի համաշխարհային ալիանսին (GAVI), որպեսզի արագացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հասանելիությունը։ Այս մասին գրում է «Վեդոմոստի»-ն։

Գեյթսը նաև $1․6 մլրդ է հատկացրել այդ ալիանսի աշխատանքներին՝ ամբողջ աշխարհում, հատուկ ուշադրություն դարձնելով նաև աղքատ երկրներին։ Ընդհանուր առմամբ, հաջողվել է հավաքել $8․8 մլրդ՝ չնայած, որ միջոցառումների կազմակերպիչները նախատեսել էին հավաքել $7․4 մլրդ։

Այդ գումարը կծախսվի 300 մլն երեխայի իմունիզացիայի համար՝ կարմրուկի, պոլիոմիելիտի և դիֆթերիայի պատվաստումներով։ Ըստ տվյալների` այն կարող է առաջիկա 5 տարում 8 մլն կյանք փրկել։