Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով կարող է և պետք է ուժ կիրառի:

«Ոստիկանությունն ուժային կառույց է, և սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է և պե՛տք է ուժ կիրառի:

Սա իմ պահանջն է ոստիկանությունից սա նաև հանրության պահանջն է ոստիկանությունից»,- ասվում է գրառման մեջ։