ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հեռավար մասնակցելով բյուջետային քննարկումներին, խոսել է Դավիթ Անանյանի հրաժարականի մասին․

«Բյուջեի կատարողականը քննարկում ենք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի պայմաններում, ու քանի որ նա լքելու է այդ պաշտոնը, ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ այս ընթացքում կատարած աշխատանքների համար։ ՊԵԿ-ում առաջիկայում նոր փոփոխություններ կլինեն, և հուսով ենք՝ բովանդակային փոփոխությունները, որ սկսվել են պարոն Անանյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում, ավելի կխորանան ու ընդգրկուն կդառնան»