Հունիսի 28-ին կիրականացվի Երևան-Վորոնեժ հատուկ չվերթ
Հունիսի 28-ին «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության ֆեյսբուքյան էջից։
Դրան կարող են մասնակցել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ այն քաղաքացիները, ում մերձավոր ազգականները (կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՌԴ քաղաքացի և գտնվում են ՌԴ-ում։
Չվերթին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, կամ հերթագրվել կայքի միջոցով։
Վորոնեժ-Երևան չվերթին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՌԴ այն քաղաքացիները, ում մերձավոր ազգականները (կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՀՀ քաղաքացի և գտնվում են ՀՀ-ում։
Վորոնեժ-Երևան չվերթի համար ավիատոմսեր կարելի է ձեռք բերել պաշտոնական կայքից:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում