Արխիվ - 22 Հունիս 2020
Դուբայի օդանավակայանը հուլիսի 7-ից կսկսի զբոսաշրջիկների ընդունել
Դուբայի օդանավակայանը հուլիսի 7-ից կսկսի զբոսաշրջիկների ընդունել։ Այդ մասին տեղեկացրել է քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունը։ Այս մասին հայտնել է Khaleej Times-ը։ Զբոսաշրջիկները պետք է կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնեն կամ թեստավորվեն օդանավակայանում։ Երկրի քաղաքացիներին և բնակիչներին արտասահմանյան…
Դատախազություն․ Գագիկ Ծառուկյանի կալանավորումը մերժելու դատական ակտն ապօրինի է, կբողոքարկվի
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, անդրադառնալով Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի հունիսի 21-ի որոշմանը` մերժելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը, հայտարարել է՝ քանի որ դատարանի կողմից «կայացվել…
Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Կոտայքի մարզի քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելով առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել…
ԱՀԿ․ Աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային աճ կա
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունիսի 22-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակի ռեկորդային աճ է գրանցել՝ 183,000 նոր դեպք։ Ամենամեծ աճը գրանցվել է Բրազիլիայում (55,000), ԱՄՆ-ում (37,000) և Հնդկաստանում (15,000)։ Մեկ օրում 4700 մարդ է մահացել։ Նախորդ անգամ ամենամեծ աճը գրանցվել…
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը
Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Կողմ է քվեարկել 89 պատգամավոր։ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցել նիստին։ Նախագծի երկրորդ ընթերցմամբ ընդունումը նույնպես նախատեսված է…
ԱԱԾ-ն 2017թ-ի ԱԺ ընտրություններում ընտրակաշառքի գործով ակնկալում է հանրության աջակցությունը
Ազգային անվտանգության ծառայությունը հանրության աջակցությունն է ակնկալում 2017թ-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, ստանալու դեպքի առթիվ քննվող քրգործի առնչությամբ և հորդորում է ՀՀ քաղաքացիներին որևէ տեղեկությունների տիրապետելու դեպքում անմիջապես իրազեկել վարույթն իրականացնող…
Ֆրանսիայից բժիշկների երկրորդ խումբը շուտով կժամանի Հայաստան
Ֆրանսիայից Հայաստան կժամանի բժիշկների երկրորդ խումբը, որը կղեկավարի հայազգի հայտնի բժիշկ Լորան Փափազյանը: Խմբում ներգրավված կլինի ևս մեկ ֆրանսահայ բժիշկ, տեղեկացնում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Ֆրանսիացի բժիշկների առաջին խումբը Հայաստան է ժամանել հունիսի 14-ին Մարսել-Երևան…
Կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 320 նոր դեպք
Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 20588 դեպք, որոնցից 9131-ն` առողջացած, 360-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10980 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 96843 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային…
Ռուսաստանից Հայաստան է ժամանել բժիշկների առաջին խումբը
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ երեկ Մոսկվա-Երևան հատուկ չարտերային չվերթով Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը՝ աջակցելու կորոնավիրուսի դեմ պայքարում։ Առողջապահության նախարարության նախաձեռնությանն արձագանքել է ռուսաստանցի շուրջ 50 բժիշկ։ Ըստ սահմանված հաջորդականության՝…
Հունիսի 28-ին կիրականացվի Երևան-Վորոնեժ հատուկ չվերթ
Հունիսի 28-ին «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ընկերության ֆեյսբուքյան էջից։ Դրան կարող են մասնակցել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ այն քաղաքացիները, ում մերձավոր…
Այսօր երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև
Հանրապետության տարածքում հունիսի 22-ի կեսօրից հետո և գիշերը շրջանների զգալի մասում, 23-26-ը հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն…
Մի քանի ժամ լույս չի լինելու Երևանի և Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում 11:00-17:00 Ավան, Իսահակյան թաղամաս, թիվ 3/2 բնակելի շենք, հարակից ոչ բնակիչ բաժանորդներ,…
Ամենա