Դուբայի օդանավակայանը հուլիսի 7-ից կսկսի զբոսաշրջիկների ընդունել։ Այդ մասին տեղեկացրել է քաղաքի վարչակազմի մամուլի ծառայությունը։ Այս մասին հայտնել է Khaleej Times-ը։

Զբոսաշրջիկները պետք է կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնեն կամ թեստավորվեն օդանավակայանում։ Երկրի քաղաքացիներին և բնակիչներին արտասահմանյան ուղևորությունները կթույլատրվեն հունիսի 23-ից։

Էմիրությունում ապրելու իրավունք ունեցող օտարերկրացիների համար մուտքը երկիր բաց կլինի հունիսի 22-ից։