ԱՀԿ․ Աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային աճ կա
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հունիսի 22-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակի ռեկորդային աճ է գրանցել՝ 183,000 նոր դեպք։ Ամենամեծ աճը գրանցվել է Բրազիլիայում (55,000), ԱՄՆ-ում (37,000) և Հնդկաստանում (15,000)։
Մեկ օրում 4700 մարդ է մահացել։ Նախորդ անգամ ամենամեծ աճը գրանցվել էր հունիսի 18-ին, երբ ԱՀԿ-ն 181,000 նոր դեպք էր արձանագրել։ Այս մասին գրում է «Կոմերսանտ»-ը։
Ընդհանուր առմամբ, աշխարհում Covid-19-ով վարակի 8․7 մլն դեպք է գրանցվել։ Մահացել է ավելի քան 462,000 մարդ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում