«Հայոց լեզվի դասաժամերը ոչ միայն չեն կրճատվելու, այլև ավելանալու են». ԿԳՄՍ նախարար
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է․
«Մենք դաստիարակելու ենք ՀՀ քաղաքացի, որը, դուրս գալով դպրոցից, լինելու է քննադատող, վերլուծող, հմտություններով և գիտելիքներով զինված»:
Նախարարը հայտնել է, որ հայոց լեզվի դասաժամերը ոչ միայն չեն կրճատվելու, այլև ավելանալու են. գործող չափորոշիչով տարրական դպրոցում մայրենիի համար հատկացված է 650 դասաժամ, իսկ նոր չափորոշիչով նախատեսվում է 718 դասաժամ, միջին դպրոցում՝ 850, նախատեսվում է՝ 893, ավագում՝ 500, նախատեսվում է՝ 571։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում