Արխիվ - 10 Հուլիս 2020
Կորոնավիրուսով վարակվել են Գյումրու Նանսենի անվան գիշերօթիկի սաներն ու աշխատակցիները
Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում» կորոնավիրուս է ախտորոշվել 10 երեխայի և 5 աշխատակցի մոտ: Այդ մասին տեղեկացրել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը, գրում է «Հայկական ժամանակը»:…
Կյանքից հեռացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը
Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ այսօր կյանքից հեռացավ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։ Այս մասին տեղեկանում ենք ԱՏՁՄ-ի ֆեյսբուքյան էջում կատարված գրառումից։ «Կարենը անկոտրում, մինչև վերջ պայքարող, ուժեղ և պայծառ անհատականություն էր, ով հսկայական…
Ապօրինություններ՝ Գորիսում պետական սեփականության հողամասը վարձակալության հանձնելու գործընթացում
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված՝ Գորիս քաղաքում գտնվող 7530քմ․ մակերեսով ոչ բնակելի տարածքի վարձակալության վերաբերյալ կատարված վերահսկողության մասին փաստաթղթերը: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու…
«Ֆիրդուսի» թաղամասի օտարման գործում կոռուպցիոն ռիսկեր կան»․ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ
«Թրանսփարենսի ինթերնեշնլ» ՀԿ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել «Ֆիրդուսի» թաղամասի օտարման գործում առկա կոռուպցիոն ռիսկերի մասով։ Այս մասին հայտնել է կազմակերպության ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ 2008թ-ին թաղամասի հարցը գերակա հանրային շահ էր հռչակվել,…
Ալիևները զինադադար կմուրան․ Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տեսակապով Արցախում Ամարասի վանական համալիրի՝ «Լույս» հիմնադրամի միջոցներով վերականգնման աշխատանքներին ծանոթանալիս հայտարարել է, որ Ալիևները հարկ եղած դեպքում կստանան հայոց բանակի պատասխանն ու կրկին զինադադար կմուրան։ Այս մասին հայտնում է երրորդ նախագահի գրասենյակը։…
Վերջին շրջանում կիբերհանցագործությունների թիվը Հայաստանում կրկնապատկվել է
2020թ-ի միայն առաջին կիսամյակում քննչական կոմիտեում գրեթե այնքան հանցագործություններ են քննվել կիբերանվտանգության գործերով, որքան 2019թ-ին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված…
ԱԻՆ-ը հորդորում է զգույշ լինել․ Հայաստանում հրդեհավտանգ իրավիճակ է
2020թ-ի առաջին կիսամյակի ընթացքում հանրապետությունում բուսածածկ տարածքներում գրանցվել է 1469 հրդեհ, որից 329-ը՝ Երևանում, 1140-ը՝ մարզերում: Երևանում այրվել է 185 հա բուսածածկ տարածք, մարզերում՝ 2046 հաԱյս մասին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից: Հաշվի առնելով հանրապետությունում առկա…
Նիդերլանդները Հայաստանին 200,000 եվրո կհատկացնեն բուժսարքավորումներ գնելու նպատակով
Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը որոշել է Հայաստանին 200,000 եվրո հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ անհրաժեշտ սարքավորումներ գնելու նպատակով, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Օժանդակության շրջանակներում հատկացված գումարն ուղղվելու է հայաստանյան ընկերություններից 3 հատ…
«Հայոց լեզվի դասաժամերը ոչ միայն չեն կրճատվելու, այլև ավելանալու են». ԿԳՄՍ նախարար
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է․ «Մենք դաստիարակելու ենք ՀՀ քաղաքացի, որը, դուրս գալով դպրոցից, լինելու է քննադատող, վերլուծող, հմտություններով և գիտելիքներով զինված»: Նախարարը հայտնել է, որ հայոց լեզվի դասաժամերը ոչ միայն չեն կրճատվելու,…
Ucom-ը շարունակում է ցանցի վերականգնման աշխատանքը
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերականգնման աշխատանքները, դրանցում ներգրավված են նաև Nokia և Ericsson ընկերությունների օտարերկրյա գործընկերները: «Շարժական կապի ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների, ինչպես նաև ֆիքսված ինտերնետի և ամպային համակարգի հասանելիությունը մասնակի վերականգնվել…
Կոլորադոյի դպրոցներում պարտադիր կդառնա Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի պատմություն առարկան
Կոլորադոյի նահանգապետ Ջարեդ Փոլիշը օրենք է ստորագրել, որով նահանգի դպրոցների ուսումնական ծրագրում ներառվում է նաև Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի պատմությունը։ Ցեղասպանությունների պատմությունը պարտադիր կդառնա ավագ դպրոցն ավարտել ցանկացողների համար։ Այս մասին հայտնում է Asbarez պարբերականը։ Նահանգապետը…
Արևային կայան կառուցող ընկերությունը կազատվի 8 մլն դրամի մաքսատուրքից
Կառավարության որոշմամբ թույլատրվել է «ՍանԷներջի» ՍՊԸ-ին ապրանքներ ներմուծել առանց մաքսատուրքի։ Մաքսատուրքից ազատված ապրանքներն օգտագործվելու են էլեկտրաէներգիայի արտադրության՝ Արմավիրի մարզում արևային կայան կառուցելու համար։ Ընկերությունն օգտվում է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային…
Գագիկ Խաչատրյանի եղբորորդու կալանքի ժամկետը երկարացվել է
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացվել է երկու մասով: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, բեկանել…
Երևանի քաղաքապետարանը 100 միլիոն դրամ կուղղի Covid-19-ի դեմ պայքարող բուժաշխատողներին
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «100 միլիոն դրամ՝ COVID-19-ի դեմ պայքարող համայնքային բուժաշխատողներին Երևանի քաղաքապետի որոշմամբ, քաղաքապետարանի պարգևատրման ֆոնդից 100 միլիոն դրամ կհատկացվի համայքային ենթակայության բուժհաստատությունների աշխատակիցներին,…
Էրեբունու մի քանի փողոցներում մեկ ամբողջ օր ջուր չի լինելու
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 10-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը, բացառությամբ`Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի, Երկաթուղայինների փողոցի,…
Երևանում և 2 մարզերում մի քանի ժամ լույս չի լինելու
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանում` 11:00-17:00 Քաջազնունի փ. 6, 4, 4ա շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Ամիրյան փ. 12 շենք,…
Ամենա