Նիդերլանդները Հայաստանին 200,000 եվրո կհատկացնեն բուժսարքավորումներ գնելու նպատակով
Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը որոշել է Հայաստանին 200,000 եվրո հատկացնել կորոնավիրուսի դեմ պայքարի համար խիստ անհրաժեշտ սարքավորումներ գնելու նպատակով, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Օժանդակության շրջանակներում հատկացված գումարն ուղղվելու է հայաստանյան ընկերություններից 3 հատ PCR թեսթավորման սարք, 100 հատ հիվանդանոցային մոնիտոր և 1 կենսաբանական անվտանգության խցիկ ձեռք բերելուն։
ՆԹ արտգործնախարարության և ՀՀ առողջապահության նախարարության միջև հուլիսի 9-ին համապատասխան համաձայնագիր է ստորագրվել։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում