Կյանքից հեռացել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը
Մեծ ցավով տեղեկացնում ենք, որ այսօր կյանքից հեռացավ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։
Այս մասին տեղեկանում ենք ԱՏՁՄ-ի ֆեյսբուքյան էջում կատարված գրառումից։
«Կարենը անկոտրում, մինչև վերջ պայքարող, ուժեղ և պայծառ անհատականություն էր, ով հսկայական և անգնահատելի ներդրում է ունեցել թե՛ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի կայացման և թե՛ Հայաստանի տնտեսության զարգացման գործում։
Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի Կարեն»
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում