ԱԳՆ․ Ադրբեջանը խախտել է սահմանին բախումները դադարեցնելու մասին պայմանավորվածությունը
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ սահմաններին հարաբերական անդորրի հաստատումն արձանագրող ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահների հուլիսի 15-ի հայտարարությունից հետո՝ հուլիսի 16-ին, Ադրբեջանը խախտել է մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ առավել վաղ ձեռք բերված պայմանավորվածությունը։
Դրանում նշվում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն իր իսկ անհեռատես քաղաքականության հետևանքով հայտնվել է փակուղում և այժմ ձեռնարկում է արկածախնդիր և ոչ կշռադատված քայլեր, որոնց համար պատասխան է տալու նաև սեփական ժողովրդի առջև։
ԱԳ նախարարը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հետ: Ստեղծված իրավիճակում հրամայական են հրադադարի անվերապահ և լիակատար վերականգնման, պահպանման և ամրապնդման ջանքերը:
«Հուլիսի 16-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը գրոհային խմբերի միջոցով վերսկսել են գործողություններ ՀՀ պետական սահմանի ուղղությամբ՝ Տավուշի մարզի Մովսես և Այգեպար գյուղերի հատվածում, որն ուղեկցվել է ականանետների և հրանոթների կիրառմամբ:
ՀՀ ԶՈւ կողմից համարժեք պատասխանից հետո ադրբեջանական ուժերը կորուստներով հետ են մղվել: Հաջողություն չարձանագրելով մարտի դաշտում՝ ադրբեջանական ստորաբաժանումներն անցել են Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծման՝ հանցավոր կերպով թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները և բնակչությունը»,- գրված է հայտարարության մեջ։

Ադրբեջանը հրաձգային զինատեսակներով խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ

Ադրբեջանը Մարտունու շրջանում կրակոցներ է արձակել գյուղաշխատանքներ իրականացնող բնակիչների ուղղությամբ

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Արցախի տեղեկատվական շտաբը ներկայացրել է ադրբեջանական դիվերսիոն հարձակման մանրամասները

«էս ջարդերը մենք պիտի մոռանա՞նք ու «խաղաղ» ապրե՞նք թուրքի հետ»․ Ալվինա Աղաբաբյան

«Արցախի շրջափակման պատճառով Ադրբեջանում 96 հազար հեկտար հողը բավարար ջուր չի ստանա»․ Արտակ Բեգլարյան

Արցախում չեն բացառում նոր սադրանքներ Ադրբեջանի կողմից
