Մարտի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց, զոհեր և վիրավորներ չկան: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից

Հակառակորդը հրաձգային զինատեսակներից բացի շփման գծի արևելյան և հյուսիսային հատվածներում կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետեր: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: