Արխիվ - 17 Մարտ 2018

Kristián մրցանակ է հանձնվել Շառլ Ազնավուրին

Kristián մրցանակ է հանձնվել Շառլ Ազնավուրին

Պրահայում կայացավ Febiofest 25-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։ Վերջինիս ժամանակ ֆրանսահայ հայտնի շանսոնյե և դերասան Շառլ Ազնավուրին հանձնվեց Kristián մրցանակը՝ կինոարվեստում ունեցած ավանդի համար: Մարտի 16-ին 93-ամյա Շառլ Ազնավուրը համերգ է տվել Պրահայի Կոնգրես կենտրոնում՝ կատարելով…

Թուրքական օդուժը ռմբակոծություններ է իրականացրել Աֆրինում․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ

Թուրքական օդուժը ռմբակոծություններ է իրականացրել Աֆրինում․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ

Թուրքական օդուժը կրկին ռմբակոծություններ է իրականացրել Աֆրինում, որի արդյունքում մեծապես տուժել է հիվանդանոցը, ինչպես նաև գրանցվել է թվով 16 զոհ և տասնյակ վիրավորներ։ «Հիվանդները հիվանդասենյակներում էին, երբ սկսվեց ռմբակոծությունը», - նշել է բուժհաստատության ղեկավարը, փոխանցում է Deutsche…

Samsung Galaxy S10-ը դեմքերի տարբերակման 3D գործառույթ կունենա

Samsung Galaxy S10-ը դեմքերի տարբերակման 3D գործառույթ կունենա

Samsung Electronics ընկերությունը ստեղծել է նոր առաջատար սարք, որը դեմքերի տարբերակաման 3D գործառույթ կունենա՝ iPhone X-ի Face ID-ի նմանությամբ: Samsung Galaxy S10 3D տեսախցիկի և համապատասխան ծրագրային ապահովման վրա աշխատում է իսրաելական Mantis Vision ստարտափը Namuga-ի հետ համագործակցությամբ: Նշենք,…

23 բրիտանացի դիվանագետներ արտաքսվել են Ռուսաստանից

23 բրիտանացի դիվանագետներ արտաքսվել են Ռուսաստանից

Ռուս նախկին լրտես՝ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր Յուլիայի թունավորման շուրջ ծագած սկանդալից հետո Մոսկվան 23 բրիտանացի դիվանագետների արտաքսման մասին որոշում է կայացրել։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարությունը, փոխանցում է azatutyun.am-ը։ Հայտարարությունն արվել է մարտի 17֊ին, ըստ որի դիվանագետներին…

Ծաղկաձորում կանցկացվի «ICE AGE-2018 Ջիպ Տրիալ» միջազգային ավտոմրցարշավ

Ծաղկաձորում կանցկացվի «ICE AGE-2018 Ջիպ Տրիալ» միջազգային ավտոմրցարշավ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեխնիկական աջակցությամբ «4x4 Off Road» ակումբը մարտի 18-ին ՀՀ Կոտայքի մարզում` Ծաղկաձոր-Հանքավան ճանապարհի սկզբնամասում կազմակերպում է «ICE AGE-2018 Ջիպ Տրիալ» միջազգային ավտոմրցարշավը: Մրցարշավին կմասնակցեն մոտ 70 արտաճանապարհային…

Մեքենաների գազաբալոնների պայթյունների թիվն աճում է․ Սերգեյ Հայրապետյան (տեսանյութ)

Մեքենաների գազաբալոնների պայթյունների թիվն աճում է․ Սերգեյ Հայրապետյան (տեսանյութ)

«Գազալցակայաններում ու 2000-ից ավելի օբյեկտներում վերջին տարիներին տեղադրվել են հրդեհի ազդանշանման ինքնաշխատ համակարգեր, տագնապը փոխանցող համակարգեր, որոնց շնորհիվ հնարավոր հրդեհի դեպքում արձագանքումը շատ արագ է լինում, մեկուսացումն ու մարումն իրականացվում են շատ արագ»։ Այս մասին հայտնել…

Այսօր կայացել է «Բարեկամություն-2018» ավիացիոն միջոցառումը

Այսօր կայացել է «Բարեկամություն-2018» ավիացիոն միջոցառումը

Այսօր Երևանի «Էրեբունի» օդանավակայանում «Բարեկամություն-2018» ավիացիոն միջոցառման շրջանակում ՌԴ ՊՆ օդատիեզերական ուժերի «Ստրիժի» խմբի օդաչուները 6 էկիպաժով զույգերով և անհատական բարձրագույն պիլոտաժի հնարքներ են ցուցադրել ՄիԳ-29 ինքնաթիռներով: «Ստրիժի»…

Հայաստանը Մետաքսի ճանապարհի շրջանակներում կմշակի «Գինու զբոսաշրջություն» ռազմավարությունը

Հայաստանը Մետաքսի ճանապարհի շրջանակներում կմշակի «Գինու զբոսաշրջություն» ռազմավարությունը

Բեռլինում մարտի 7-ից 11-ն անցկացված «ITB Berlin – 2018» ամենամյա միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում Հայաստանը ներկայացրել է Մետաքսի ճանապարհի շրջանակներում՝ «Գինու զբոսաշրջություն» ծրագիրը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման…

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ձյան տեղումների պատճառով

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ձյան տեղումների պատճառով

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ մեքենաների համար դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Այսօր ամբողջ օրը տեղումներ են…

Երևանում և մի քանի մարզերում հոսանքազրկումներ են լինելու

Երևանում և մի քանի մարզերում հոսանքազրկումներ են լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 - Կոմիտասի պող. 57 շենքը, Մամիկոնյան փ. 23, 23/1, 25, Ն.Տիգրանյան…

Երևանում վաղը մինչև +20 աստիճան տաքություն է սպասվում

Երևանում վաղը մինչև +20 աստիճան տաքություն է սպասվում

Հանրապետության տարածքում` մարտի 17-ի ցերեկը՝ Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, 18-ից 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 18-20-ին կբարձրանա 5-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ մարտի 17-ի ցերեկը, 18-ից 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը ցերեկը…

Հայաստանի եռամարտի ֆեդերացիան Ռուսաստանի տրիատլոնի ֆեդերացիայի հետ միջազգային համաձայնագիր է ստորագրել

Հայաստանի եռամարտի ֆեդերացիան Ռուսաստանի տրիատլոնի ֆեդերացիայի հետ միջազգային համաձայնագիր է ստորագրել

Մոսկվայում Հայաստանի եռամարտի (տրիատլոնի) հայկական ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանը և Ռուսաստանի տրիատլոնի ֆեդերացիայի (ФТР) նախագահ Պյոտոր Իվանովը համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Այս մասին տեղեկանում ենք Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական էջից։ Համաձայնագրով…

Ինդիան Ուելսում ընթացող թենիսի մրցաշարում կայացել են կիսաեզրափակչի վճռորոշ հանդիպումները

Ինդիան Ուելսում ընթացող թենիսի մրցաշարում կայացել են կիսաեզրափակչի վճռորոշ հանդիպումները

Ինդիան Ուելսի մրցաշարում կայացել են հերթական վճռորոշ հանդիպումները։ Ճապոնացի Նաոմի Օսական կիսաեզրափակչում 6:3, 6:0 հաշիվներով հաղթել է աշխարհի առաջին ռակետ Սիմոնա Հալեպին: Խաղը տևել է 1 ժամ 3 րոպե: Հալեպը WTA-ի վարկանիշային աղյուսակի 44-րդ հորիզոնականն է զբաղեցնում, 7 բրեյք-փոինթներից իրացրել է 5-ը:…

Հայաստանում այսուհետ կկառուցվեն քիչ էներգիա պահանջող շենքեր

Հայաստանում այսուհետ կկառուցվեն քիչ էներգիա պահանջող շենքեր

Հայաստանի ճարտարապետների միությունը վերակազմակերպվեց Ճարտարապետների պալատի: Այս որոշումն ընդունվել է մարտի 17-ին միության 19-րդ համագումարում: «Պետք է վերանայենք մեր մոտեցումները՝ կառուցենք շենքեր, որոնք մեծ էներգիա չեն պահանջի: Մեծ կառույցները հետագայում դժվար է լինելու պահել»,- ասաց Ճարտարապետների…

Նիդեռլանդներում 15-րդ դարի 500 մետաղադրամով կճուճ է հայտնաբերվել

Նիդեռլանդներում 15-րդ դարի 500 մետաղադրամով կճուճ է հայտնաբերվել

Նիդեռլանդների Ուտրեխտ նահանգում ջրմուղագործները խողովակի տեղադրման աշխատանքների իրականացման ժամանակ հայտնաբերել են 15-րդ դարի կավե կճուճ։ Վերջինիս մեջ իսկական գանձեր են եղել: Կավե կճուճի մեջ գտնվել է գրեթե 500 մետաղադրամ, որոնցից 12-ը՝ ոսկուց: Դեպքի վայր կանչված մասնագետները պարզել են, որ մետաղադրամների…

Ղրիմում գտնվող 14-րդ դարի հին հայկական եկեղեցին այսուհետ հսկողության տակ կառնվի համապատասխան մարմինների կողմից

Ղրիմում գտնվող 14-րդ դարի հին հայկական եկեղեցին այսուհետ հսկողության տակ կառնվի համապատասխան մարմինների կողմից

Ղրիմում գտնվող 14-րդ դարի հին հայկական եկեղեցին կառնվի պաշտպանության տակ։ Այս մասին հայտնել է gkreg.rk.gov.ru կայքը: Ղրիմի Բելոգորսկի շրջանի Տոպոլևկա գյուղում պահպանվել են 14-րդ դարի հայկական երկու եկեղեցիների՝ Սուրբ Սարգսի և Սուրբ Ուրբաթի ավերակները, որոնք վկայում են միջնադարում Ղրիմում մեծ հայկական…

Կոտայքի մարզում մի քանի ժամ ջուր չի լինելու

Կոտայքի մարզում մի քանի ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մարտի 19-ին, ժամը 11։00-18։00-ը կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի՝ Հանրապետության փողոցի 1/2, 1/3, 1/4, 1/5, 1/6, 3, 5, 7, 20, Օգոստոսի 23 փողոցի 21, 22, 23 համարների,…

Մեկնարկում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնության խաղերը

Մեկնարկում է շախմատի Եվրոպայի անհատական առաջնության խաղերը

Վրաստանում մեկնարկում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը: Մրցաշարում Հայաստանը կներկայացնեն մեր երկրի հավաքականի անդամներ՝ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ՝ Արտաշես Մինասյանը, Սերգեյ Մովսեսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Մանուէլ…

Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կկիրառվի կրկնապատկերների համակարգ

Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կկիրառվի կրկնապատկերների համակարգ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հաստատել է «Մունդիալ-2018»-ում կրկնապատկերների կիրառման հնարավորությունը: «Մունդիալ-2018»-ը կընդունի Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող բոլոր 12 քաղաքներում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Ֆուտբոլի 2018թ.-ի աշխարհի առաջնությունը…

Շփման գծում ադրբեջանական ԶՈւ-ն կիրառել է ձեռքի հակատանկային նռնականետեր

Շփման գծում ադրբեջանական ԶՈւ-ն կիրառել է ձեռքի հակատանկային նռնականետեր

Մարտի 11-ից 17-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2300 կրակոց, զոհեր և վիրավորներ չկան: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից Հակառակորդը…

Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ

Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին ժամը 15:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Գեղարքունիքի մարզում, Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-«Մեղրու սար» կոչվող հատվածում և…

Ամենա