Հայաստանի ճարտարապետների միությունը վերակազմակերպվեց Ճարտարապետների պալատի: Այս որոշումն ընդունվել է մարտի 17-ին միության 19-րդ համագումարում: «Պետք է վերանայենք մեր մոտեցումները՝ կառուցենք շենքեր, որոնք մեծ էներգիա չեն պահանջի: Մեծ կառույցները հետագայում դժվար է լինելու պահել»,- ասաց Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանն ու հավելեց, որ իրենց հիմնական ուղղությունը հենց դա է լինելու: Փոխանցում է Արմենպրես-ը։

Նրա կարծիքով՝ այնուամենայնիվ, առաջատար տեխնոլոգիաների կիրառմամբ պետք է կարողանալ հասնել բարձունքների: Միշտ չէ, որ մեծ շենքեր կառուցելը ձեռնտու է: «Երբ շատ գումար չի եղել մեծ շինություններ կառուցելու համար, մեզ մոտ խաչքարագործության ուղղությունն է զարգացել»,- նշեց նա: