ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տեխնիկական աջակցությամբ «4x4 Off Road» ակումբը մարտի 18-ին ՀՀ Կոտայքի մարզում` Ծաղկաձոր-Հանքավան ճանապարհի սկզբնամասում կազմակերպում է «ICE AGE-2018 Ջիպ Տրիալ» միջազգային ավտոմրցարշավը:

Մրցարշավին կմասնակցեն մոտ 70 արտաճանապարհային դասի ավտոմրցարշավորդներ հետևյալ երկրներից՝

- Հայաստանի Հանրապետություն,

- Վրաստան,

- Իրանի Իսլամական Հանրապետություն

Մասնակիցները կմրցեն 3 հիմնական դասերում՝ հաղթահարելով արհեստական և բնական խոչընդոտներով ճանապարհներ:

Միջոցառման կազմակերպիչ «4x4 Off Road» ակումբը յուրաքանչյուր տարի ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում կազմակերպում է «Մուլտի Ֆորս» միջազգային մրցարշավը, որին մասնակցում են 5 երկրների ավելի քան 200 ավտոմրցարշավորդներ: