Այսօր Երևանի «Էրեբունի» օդանավակայանում «Բարեկամություն-2018» ավիացիոն միջոցառման շրջանակում ՌԴ ՊՆ օդատիեզերական ուժերի «Ստրիժի» խմբի օդաչուները 6 էկիպաժով զույգերով և անհատական բարձրագույն պիլոտաժի հնարքներ են ցուցադրել ՄիԳ-29 ինքնաթիռներով:

«Ստրիժի» խմբի անձնակազմերը մասնագիտական բարձր մակարդակով ցուցադրել են սյունյակից բուրգի և շեղանկյունու վերափոխումը, «Նեստերովի օղակը», «Հաստ շեղանկյուն», «Տակառ», «Հայելի»,«Ականջ» և այլ ֆիգուրներ: Այսպիսով հիացնելով իրենց մասնագիտական ունակություններով և հնարավորություններով։