Մոսկվայում Հայաստանի եռամարտի (տրիատլոնի) հայկական ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանը և Ռուսաստանի տրիատլոնի ֆեդերացիայի (ФТР) նախագահ Պյոտոր Իվանովը համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Այս մասին տեղեկանում ենք Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական էջից։

Համաձայնագրով նախատեսվում է կազմակերպել համատեղ մարզական միջոցառումներ, խորհրդատվական և մեթոդական ծրագրեր: Համաձայնագրի շրջանակներում հայ մարզիկները կմասնակցեն Ռուսաստանի տրիատլոնի ֆեդերացիայի կողմից անցկացվող ուսումնական համաժողովներին, մրցավարական և մարզչական սեմինարներին։