Ղրիմում գտնվող 14-րդ դարի հին հայկական եկեղեցին կառնվի պաշտպանության տակ։ Այս մասին հայտնել է gkreg.rk.gov.ru կայքը:

Ղրիմի Բելոգորսկի շրջանի Տոպոլևկա գյուղում պահպանվել են 14-րդ դարի հայկական երկու եկեղեցիների՝ Սուրբ Սարգսի և Սուրբ Ուրբաթի ավերակները, որոնք վկայում են միջնադարում Ղրիմում մեծ հայկական համայնքի առկայության մասին:

Նշենք, որ այդ հարցով որոշ ժամանակ առաջ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները դիմել էին համապատասխան մարմիններին եկեղեցու մոտ հսկողության գոտի սահմանելու նպատակով, և ինչպես տեսնում են ստացել են դրական պատասխան:

«Մենք նման միջոցառումները սոցիալական տեսանկյունից կարևոր ենք համարում, ուստի՝ առավելագույն աջակցություն կցուցաբերենք ճարտարապետության բացառիկ հուշարձանի պահպանման հարցում», - նշել է Ղրիմի պետռեգիստրի և կադաստրի հարցերով պետական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Սպիրիդոնովը: