Պրահայում կայացավ Febiofest 25-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը։ Վերջինիս ժամանակ ֆրանսահայ հայտնի շանսոնյե և դերասան Շառլ Ազնավուրին հանձնվեց Kristián մրցանակը՝ կինոարվեստում ունեցած ավանդի համար:

Մարտի 16-ին 93-ամյա Շառլ Ազնավուրը համերգ է տվել Պրահայի Կոնգրես կենտրոնում՝ կատարելով իր հայտնի երգերը: Համերգը հայտնի երգչի համաշխարհային շրջագայության մաս է կազմում, որի շրջանակում նա համերգներ կտա նաև Ամստերդամում, Մոսկվայում, Օսակայում, Տոկիոյում և Լոնդոնում:

Kristián մրցանակի է արժանացել նաև հանրահայտ ֆրանսիացի դերասանուհի Քաթրին Դենյովը, ով, սակայն, առողջական խնդիրների պատճառով չի կարողացել ներկա գտնվել մրցանակաբաշխությանը: Նրա անունից մրցանակը ստացել է Չեխիայում Ֆրանսիայի դեսպանը: