Ինդիան Ուելսի մրցաշարում կայացել են հերթական վճռորոշ հանդիպումները։

Ճապոնացի Նաոմի Օսական կիսաեզրափակչում 6:3, 6:0 հաշիվներով հաղթել է աշխարհի առաջին ռակետ Սիմոնա Հալեպին: Խաղը տևել է 1 ժամ 3 րոպե: Հալեպը WTA-ի վարկանիշային աղյուսակի 44-րդ հորիզոնականն է զբաղեցնում, 7 բրեյք-փոինթներից իրացրել է 5-ը: Նաոմին կատարել է 3 էյս, 3 կրկնակի սխալ:

Օսական՝ իր հիանալի խաղի շնորհիվ դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ, որտեղ իր կարիերայի առաջին տիտղոսի համար կմրցի ռուս Դարյա Կասատկինայի հետ։ Հիշեցնենք, որ վերջինս ուժեղ հակառակորդ է հանդիսանում Օսակայի համար։ Նա կիսաեզրափակչում 4:6, 6:4, 7:5 հաշիվներով հաղթել էր ամերիկացի Վինուս Ուիլյամսին: