ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ մեքենաների համար դժվարանցանելի է: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Այսօր ամբողջ օրը տեղումներ են եղել տվյալ շրջանում։ Վարորդներին հորդորում ենք լինել զգոն, երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները հիմնականում բաց են: