Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հաստատել է «Մունդիալ-2018»-ում կրկնապատկերների կիրառման հնարավորությունը:

«Մունդիալ-2018»-ը կընդունի Ռուսաստանը: Աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող բոլոր 12 քաղաքներում կանցկացվեն տոնական միջոցառումներ: Ֆուտբոլի 2018թ.-ի աշխարհի առաջնությունը կմեկնարկի հունիսի 14-ին, իսկ եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 15-ին: Խաղերը կընդունեն 12 մարզադաշտերը Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում, Եկատերինբուրգում, Սարանսկում, Սոչիում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Կալինինգրադում, Նիժնի Նովգորոդում, Վոլգոգրադում: Կիսաեզրափակիչ երկու հանդիպումները կկայանան Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում:

Կրկնապատկերների կիրառման համակարգը 2017թ.-ին օգտագործվեց Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում, աշխարհի ակումբային առաջնությունում, ինչպես նաև Գերմանիայի և Իտալիայի ֆուտբոլի ազգային առաջնություններում: