Կպարգևատրվեն կորոնավիրուսային բուժմանը ներգրավված ոստիկանության հոսպիտալի բուժաշխատողները
Առողջապահության նախարարությունը 15,349,215 դրամի գումար է հատկացրել ՀՀ ոստիկանությանը` Covid-19-ի դեմ պայքարում ներգրավված բժշկական վարչության հոսպիտալի բուժաշխատողներին պարգևավճարներ տալու համար։ Որոշումն ընդունվել է Կառավարության հուլիսի 23-ի նիստում։
Որոշման նախագծում նշվում էր, որ դրա նպատակն է հանրապետության տարածքում կորոնավիրուսի բուժմանը ներգրավված աշխատակիցներին խրախուսել:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում